26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պարզվում են օտարերկրյա երկու քաղաքացու դանակահարության հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ օտարերկրյա քաղաքացիների դանակահարության դեպքի առթիվ:

2017թ. մայիսի 31-ի ուշ երեկոյան ահազանգ է ստացվել առ այն, որ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով բժշական կենտրոն են տեղափոխվել օտարերկրյա 2 քաղաքացի։  Իրաքի 23-ամյա քաղաքացու մոտ ախտորոշվել է կրծքավանդակի թիկնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վերք, աջակողմյան պնևմոթորաքս, իսկ մյուսի մոտ՝ 5 հատ կտրած-ծակած վերք՝ ձախ բազկի, ձախ թիակի հատվածներում: 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով, ստեղծվել քննչական խումբ։ Իրաքի 2 քաղաքացին ճանաչվել են տուժող:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Նախնական քննության տվյալներով՝ օտարերկրյա քաղաքացիները մարմնական վնասվածքներն ստացել են մայիսի 31-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում՝ Երևան քաղաքի բնակարաններից մեկում իրենց հայրենակիցներից մեկի հետ ծագած վիճաբանության ժամանակ, ով դեպքի վայրից դիմել է փախուստի։

Որոշում է կայացվել՝ կասկածյալին ձերբակալելու մասին և հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ