26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Գնդապետ Ավետիսյանին հետապնդում են»/տեսանյութ/

«Բոլորս էլ գիտակցում ենք, որ նստացույցը իշխանությունների համար զրո արժեք ունի:Վոլոդյա Ավետիսյանը կալանավայրից դուրս գալուս անմիջապես նստացույց արեց, որ ցույց տա՝ ինքը ընդդիմական շարքերում է, որ հանրությունը նրան բացակա չդնի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ, «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը:

Գագիկ Սարուխանյանը հավաստեց, որ Վոլոդյա Ավետիսյանը մի քանի օր նստացույցից հետո տուն է գնացել և ծրագրեր է մշակում:

Անդրադառնալով Ավետիսյանի հայտարարությանը, թե նրան հետապնդում են Սարուխանյանը ասաց.« Հետապնդում են տարբեր մեքենաներով, ողջ օրը հսկողության տակ է: Դժվար չէ գնդապետի համար դա հասկանալը»:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքել է իր  մեղադրանքը։ Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանը մերժել էր Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը:

Վոլոդյա Ավետիսյանը կրեց 3 տարի 8 ամիս պատիժ և ազատ արձակվեց մայիսի 25-ին:

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ