Տան ներսում եւ աստիճաններին ամենուր արյան հետքեր էին.դանակահարություն Երևանում
Երեւանի Փափազյան փողոցի 15-րդ շենքի թիվ 58 բնակարանում օրեր առաջ դանակահարություն է տեղի ունեցել:
Դեպքի վայր ժամանակ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները բնակարանի հյուրասենյակում, միջանցքում, մուտքի դռան վրա, նաեւ շենքի մուտքի աստիճանների վրա արյան հետքեր են հայտնաբերել:
Տանտիրոջ խոսքով, բնակարանը վարձով է տվել արտասահմանցի ուսանողների: Ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 21-ի սահմաններում: Նախնական տվյալներով, հանցագործության գործիքը՝ պատշգամբում հայտնաբերված դանակն է: կենցաղային վեճից առաջացած վեճն ավարտվել էր դանակահարությամբ:
Բնակարանում այդ պահին 4-ով են եղել, կասկածյալը փախել էր, մյուսն էլ վիրավորներին տաքսիով հասցրել են հիվանդանոց:
Վիրավորներն Իրաքի ուսանողներ են. ուսից վիրավոր 21-ամյա Մուհամեդին բուժօգնություն էին ցույց տվել «Արամյանց» ԲԿ-ում, կրծքավանդակի կտրած-ծակած վերք ստացած 23-ամյա Մուհամեդն էլ տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ:
Նրանք ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Ոստիկանների տեղեկություններով դանակահարողը եւս Իրաքի քաղաքացի է, նրան որոնում են: