26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարենին մատով չեմ կպել.փորձագետի սպանության գործով նոր մանրամասներ

Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով այսօր` հունիսի 5-ին, Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել, որ որպես վկա  հարցաքննվի  սպանված փորձագետի իրավահաջորդ Մարինե Մկրտչյանը:

Վկան նշել է  , որ ամբաստանյալներից  ճանաչում է միայն Գևորգ Զոհրաբյանին, որը Կարենի հարևանն է եղել: Նա իմացել է, որ Կարեն Վարդանյանը բնակվել է Տաթևիկ Բեգլարյանի հետ: Փորձագետը  աշխատանք ունեցել է, սակայն, բնակվել է ծանր սոցիալական պայմաններում:

Կարեն Վարդանյանը մոր մահից հետո հաճախ է շփվել Մարինե Մկրտչյանի հետ: Վկայի խոսքով՝  Կարենը եղել է միամիտ և բարի մարդ, սակայն, եղել է «ձեռքից պինդ» և  երբեք հենց այդպես իր բնակարանը ոչ մեկին չէր նվիրի:

Մարինե Մկրտչյանը  նշել է, որ իրեն զանգահարել է Կարենի հարեւանուհին եւ ասել, որ ինչ-որ մարդիկ են եկել եւ ասում են, որ գնել են Կարենի տունը և  պետք է մուտք գործեն բնակարան: Հասնելով Կարենի շենք, տիկին Մարինեն չի կարողացել անձամբ  տեսնել Կարենի տան գնորդներին, սակայն, հարևաններն ասել են, որ տունը վաճառած բրոկեր Գևորգ Զոհրաբյանն ապրում է նույն շենքում: Տիկին Մարինեի խոսքով,  Գեւորգ Զոհրաբյանը ունեցել է վախեցած տեսք, բոլոր հարցերին պատասխանել է սուտ եւ խճճվել պատասխանների մեջ: Գևորգ զոհրաբյանը  պատմել է, որ Կարենը գնացել է Դուբայ, բնակարանն իրեն է նվիրել եւ ներկայացրել է փաստաթուղթ, որտեղ գրված է եղել, որ Գայանե անունով ոմն մեկն է գնել բնակարանը, մորաքույրը զանգել է գնորդին եւ ասել` հանդիպենք, հասկանանք, թե ինչպես է Կարենը վաճառել բնակարանը նրան, սակայն, գնորդը չի ցանկացել խոսել հետը: 

Վկան սկսել է կասկածել, որ ինչ-որ բան այն չէ:

Մարինե Մկրտչյանի խոսքով, երբ պահանջ է ներակայցվել բնակարանից Կարենի իրերը հանել`չի համաձայնել. «Ինձ ասում ա` դու ով ես, ես քեզ երբեք չեմ տեսել, ինչ իրավունք ունես պահանջներ ներկայացնել»:

Վկայի խոսքով, այնուհետև Կարենի ընկերների հետ ոստիկանություն են գնացել, որից հետո պարզվել է սպանությունը:

Փորձագետի սպանության մեջ մեղադրվող Գևորգ Զոհրաբյանը վկայի հարցաքննությունից հետո տեղից բղավել է  «Ես Կարեն Վարդանյանին մատով չեմ կպել, ոչ էլ մտադրություն եմ ունեցել»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը տեղի է ունեցել 2016 թ. մարտի 17-ին: Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Սեւանի Ախթամար թերակղզու մոտ Գեւորգ Զոհրաբյանը եւ Արթուր Միհրանյանը քարի բազմաթիվ հարվածներ էին  հասցրել Կարեն Վարդանյանի գլխին։ Այնուհետեւ տեսնելով նրա անշնչացած մարմինը եւ հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրա դիակը ավտոմեքենայով  տեղափոխել են  Երեւան եւ թաղել Գեւորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով):  Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել:

Նշենք, որ Կարեն Վարդանյանի սպանության գործով նիստին ներկա է ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ՍԴՀԿ կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը, ԱԺ տեղեկատվության միջոցների եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ