Տիգրան Սարգսյանը «հաշվեհարդարի» փորձ է անում
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դատի է տվել հայաստանյան մի շարք լրատվամիջոցների` Իրավունք թերթ, Ա1+, tert.am, 168 օրաթերթ, Անդրադարձ մամուլի ակումբին` պատիվն ու արժանապատվությունը արատավորելու պահանջով:
«Տարին մեկ անգամ ինչ-որ մեկը դատական կարգով փորձում է ծնկի բերել լրատվամիջոցների: Դա կլինի ԱԺ պատգամավոր, պետական բարձր պաշտոնյա, չինովնիկ կամ օլիգարխ, արվամոլ և այլն: Մինչդեռ լրատվամիջոցը պետք է սառը ցնցուղի դեր կատարի և ոչ միայն սադրի այլև ցնցի տվյալ անձնավորությանը, հանրության ուշադրությունը հրավիրելով վերջինիս գործնեությանը»,-հայտնեց Լեվ Գրուպ իրավաբանական ընկերության ղեկավար, փաստաբան Լեվոն Բաղդասարյանը: Փաստաբանը նշեց, որ 2016 թվականին մի քաղաքացի ասուլիս է տվել և մեղադրանքներ հնչեցրել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին: Լրատվամիջոցները լուսաբանել են այդ ասուլիսը:
Տիգրան Սարգսյանը դատի է տվել լրատվամիջոցներին համարելով, որ ԶԼՄ-ների կողմից արատավորվել է իր պատիվը, արժանապատվությունը և գործարար Համբավը:
Փաստաբանը նկատում է, որ բարձարստիճան պաշտոնյան փորձում է կոտրել լրատվական դաշտը . «Տեղի է ունենում դատական իշխանության կողմից հաշվեհարդարի փորձ չորրորդ իշխանության նկատմամբ»,-ընդգծեց Լևոն Բաղդասարյանը:
Նշենք, որ այս գործով կայացել է առաջին նիստը: