06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Այս դահլիճում սրբեր չկան…ընդդիմության առաջարկն ընդունվեց

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագծի քննարկմանը խմբակցությունների անունից ամփոփիչ ելույթ ունեցավ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նա ասաց, որ այս մարմնի ստեղծումը նոր միջազգային համագործակցության հնարավորություն կստեղծի: Ֆարմանյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար չկա հստակ բանաձև, որ կարելի լինի պատճենել՝ անգամ սինգապուրյան մոտեցումը և շատ հաճախ մեջբերվող Վրաստանի մոտեցումը:

«Չկա մոդել, որի արհեստական կրկնօրինակումը կարող է խնդրի լուծմանը հանգել կամ արմատախիլ անել, որքան էլ քաղաքական կամքը լինի դոմինանտ, այդուհանդերձ կոռուպցիան քաղցկեղ է, որը բնորոշ է հասարակական հարաբերություններին, հատկապես պետությունը բռնել է զարգացման ուղին, այդ տեսանկյունից էլ փաթեթը բավական դրական է»,-ասաց նա:

Ապա հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հանդես եկավ ամփոփոիչ ելույթով: Նա նկատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունն որևէ երկրում կախվածության մեջ չի դնում մարմնի տիպից:

Ապա նա անդրադարձավ ընդդիմադիրների հայտարարություններին, թե իշխանությունը քաղաքական  կամք չունի՝ պայքարելու կոռուպցիայի դեմ: «Այս ամբիոնում որ քննարկում ենք, քաղաքական կամքի մասին չի՞ խոսում: Քաղաքական կամքն էլ պոզով-պոչով է՞ լինում»,-հարցրեց նա, ապա շարունակեց, որ իհարկե, սա բավարար չէ, բայց ասել, որ սա քիչ է, այդպես չէ:

Արփինե Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ համաձայն է, որ մրցութային խորհրդի առաջադիմական կազմում ընդդիմությունն ունենա թեկնածու, ձևաչափը կքննարկեն: Ապա նա հորդորեց որևէ մեկին դատավորի կերպարի մեջ չմտնել ու նախապես չասել, թե կաշխատի այս մարմինը, թե ոչ:

«Այս դահլիճում նստած յուրաքանչյուրիցս է կախված՝ կաշխատի այս մարմինը, թե ոչ, ոչ մեկս իրար սրբի դեռ չվերապահենք մեզ»,-ասաց նա: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ խորհրդարանական 2 ընդդիմադիր խմբակցություններին մաղթեց, որ կարողանան հայտարարի գալ ու միասնական թեկնածու առաջադրել:

«Ինչ վերաբերում է սրբերին, այս դահլիճում սրբեր չկան, սրբերը երկնքում են, բայց մենք ձգտում ենք կատարելագործվել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ