27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ամուսինս ստիպում էր իր բերած հաճախորդներին մերսել, սեռական հարաբերություն ունենալ … ». Առավոտ

Բարետես արտաքինով, սպի­տակի մեջ կուչ եկած կինը երկու մանկահասակ երե­խաների մայր է: Նա տուժող էր ճանաչվել մի քրեական գործով: Դատական նիստերը ընթացել են դռնփակ, կալանքի տակ գտնվող նախկին ամուսինը դատապարտ­վել է հինգ տարի վեց ամիս ժամ­կետով ազատազրկման: Կինը նախկինում զբաղվում էր սիրած աշխատանքով՝ լրագրությամբ: 

Կհավատայիք, որ կհայտնվեմ նման անպատվաբեր վիճակում, դուր չեք մեղադրի ինձ, չէ»,-ասում է նա, ու երբ պատասխանում եմ՝ կյանքում ամեն բան պատա­հում է, ինչու մեղադրել մեկին, որը հարկադրաբար է հայտնվել նման կարգավիճակում, խաղաղ­վում է, սրբում արցունքները ու սկսվում է մեր զրույցը: Պայմանա­վորվում եմ՝ չեմ նկարի իրեն, կձայնագրեմ եւ իր տվյալները՝ անունն ու ազգանունը դարձյալ չեմ հանրայնացնի: Կնոջ տեղեկացմամբ՝ իր մասին տեղյակ էր միայն «Հույս եւ օգնություն» կազ­մակերպությունը, որն ամիսներ շարունակ ապաստան էր տվել իրեն:

– Ինչպես սկսվեց, ինչից, չէ որ Դուք յոթ տարվա ամուսիններ էիք:

– Շուրջ մեկ տարի էր՝ ամուսինս ստիպում էր ինձ, որպեսզի տղա­մարդկանց մերսումներ կատարեմ: Նա խաղամոլ էր, մեծ գումարներ էր տանուլ տվել: Չէր կարողացել վճարել: Բնականաբար, հրաժարվեցի, ասելով, թե չեմ կարող զբաղվել մերսումներով, քանի որ տեսական գիտելիքներից այն կողմ տեղյակ չեմ մերսման գաղտնիքներին: Նա ասաց, թե իրեն կսպանեն, եթե գումարը չկարողանա տալ: Նա զգաց, որ ես երբեք չեմ կատարի դա, որոշ­եց շանտաժի միջոցով հասնել ղրան:

-Մինչ շանտաժի դիմելու մա­սին հարց տալս, ասա խնդրեմ՝ որքա՞ն էր կազմում այղ գումարը:

-Նա ասաց, թե հարյուր հիսուն հազար դոլար է տանուլ տրվել, խաղատան ապարատն էր կոտ­րել:

-Իսկ ի՞նչ շանտաժի կարող էր դիմել:

Ընկերոջ հետ եկավ տուն, ասաց՝ մարտի 8-ն է, նշենք: Նա քնաբեր դեղ էր գցել գարեջրի բա­ժակիս մեջ, որ ես քնեմ եւ ինչ-որ մերկ տղամարդու կողքին նկարել էր, եւ վիդեո արել: Նա ընկերոջ հետ մտել էր խոհանոց, բաժակով եկան սենյակ: Ես չեմ նկատել: Ամուսինս երբեք նման փորձության չէր ենթարկել, չեմ էլ կաս­կածել, թե նման բան կարող է իրեն թույլ տալ: Ասում էր՝ ծնողա­կան իրավունքներից կզրկեմ, ես էլ անտեղյակ էի օրենքից, չգիտեի, որ այդպես հեշտ չեն կարող զր­կել նույնիսկ մտքովս չէր անցել, թե կարելի է ուղղակի արյան անալիզ հանձնել, իմանալ, որ անգիտակցաբար եմ կատարել այդ ամենը:

-Երբ այդ նկարները, վիդեոն քեզ ցույց տվեց, ղու ինչ ասա­ցիր, որն էր աոաջին ոեակցիադ, չասացի՞ր, որ կբողոքես:

-Նախ՝ նա ինձ մի քանի օր փակի տակ պահեց: Մտածեցի, որ ոչ մի ձեւով չեմ կարող ապա­ցուցել իմ անմեղությունը, եւ զոհ գնացի իր ասած պայմաններին…

-Ինչպես էր պատկերացնում այդ գործընթացը, որտեղ էին լի­նելու մերսումները, ինչքան գու­մար էր ստանալու, ինչպես էր գտնելու հաճախորդներին: Ասաց:

-Մերսումները լինելու էին մեր վարձակաւած տանը: Հայտարա­րություն էր տվել հաձացանցով՝ «օդնոկլասնիկով»: Մեկ մերսումն արժեր տասը-տասներկու հազար դրամ: Երաժշտությունը նա միաց­նում էր համակարգչով, մերսումը կատարում էի աոանձին սենյա­կում, տղամարդը պետք է լիներ ամբողջությամբ մերկ: Մերսումից հետո այդ գումարն անմիջապես հանձնում էի նրան:

-Հաճախորդը գիտեր, որ մերսողը հայտարարությունը տվողի կինն է:

Ոչ: Նա թաքնվում էր խոհանո­ցում: Երեք սենյականոց բնակա­րան էր: Ի դեպ, ասեմ՝ այնտեղից նկարահանում էր: Խոհանոցի պատուհանը նայում էր ննջասեն­յակի պատուհանին: Վարագույրով քողարկված էր փոքրիկ տեսախ­ցիկը: Ես չէի կարող բողոքել հա­ճախորդին, թե գիտես, ստիպ­ված եմ կատարում այս մերսումը, ել գնա: Այդպիսի բան չէի կարող անել, որովհետեւ նա ծեծում էր նաեւ ինձ: Եռման ջուր էր լցնում վրաս: Աթոռին կապում, մինչեւ ասում էի՝ հա, կանեմ: Որոշ ժա­մանակ հետո փոխվեցին մերս­ման պայմանները, «ռելաքսի» դեպքում պետք է կատարեի նաեւ «էռո» մերսում: Իմ մարմնով… ես, իհարկե, չէի համաձայնի դրան, կփախչեի, բայց կար մի բայց, այդ կադրերը կարող էին գնալ նաեւ համացանց: Ամուսինս սպառնում էր, որ բացի մայրա­կան իրավունքներից զրկելուց, այդ կադրերը կտեղադրվի «Յութուբում»:

-Դու հարազատներ ունեիր: Հեռախոսով չէիր կարող տեղեկաց­նել քեզ հետ կատարվածի մա­սին:

-Հեռախոս չունեի, ինքն էր պա­տասխանում հեռախոսի զանգե­րին: Ինձնից վերցրել էր կապի բո­լոր միջոցները, նաեւ տան՝ քաղա­քային հեռախոսը:

-Քո մանկահասակ երեխանե­րին ո՞վ էր տանում մանկապար­տեզ, եւ այդ ժամանակահատվա­ծում մի՞թե հնարավոր չէր բարձրաձայնել քո վիճակի մասին որեւէ մեկին:

Նա էր երեխաներիս տանում մանկապարտեզ: Ինձ վրա փա­կում էր դուոը, այղ ընթացքում տեղի էր ունենում մերսումը: Որեւէ մեկի հետ շփում չենք ունեցել, հարկն էլ բարձր հարկ էր: Անհար­մար էր նաեւ անծանոթ մարդ­կանց դիմելը… մանավանդ որ՝ շփում չեմ ունեցել որեւէ մեկի հետ: Հավանաբար ամուսինս շեղում­ներ ուներ, որովհետեւ կնոջը նման բաների չեն դրդում:

-Համատեղ տարիներին որեւէ շեղում նկատել ես:

Ասես կոնտուզիա ունենար, մո­րը հարցնում էի, ասում էր նման բան չկա…սիրուհիներ էր պահում, հաճախ տուն էր բերում, նորմալ մարդը երկու երեխաների օջախ սիրուհի չի բերի: Ելքը փախչելն էր: Ստիպված մեկ տարի կատարել եմ այդ գործը:

-Որքա՜ն հաճախորդ ես այդ ընթացբում ընդունել:

-Մի հարյուր հոգի կլիներ: Նա ինձ տրված գումարը վերցնում էր: Հետո իրեն համոզեցի, որ հոգնում եմ, երկրորդ մերսող էլ թող բերի: Խորամանկեցի: Հաձացանցով գտավ մեկին՝ հայտարարության միջոցով: Մերսուհին աշխատել էր գործող մերսման սրահներից մե­կում: Եվ քանի որ այնտեղ քիչ էին նրան վարձատրել, բարձր աշխատավարձի ակնկալիքով եկավ մեր… տուն:

-Որքա՜ն էր վարձատրվել:

-Նրան 50-50 էին վճարել, իսկ մեզ մոտ՝ 12 հազարի 60%-ը: Վազելով եկավ մեր տուն, չիմանալով, թե դա տուն է: Արգելված էր այդ աղջկան ասել, թե կինն եմ: Բայց քանի որ տանը օրորոց­ներ, երեխաների հագուստ կային, նա հասկացավ, որ ես երեխա ու­նեմ, հետագայում ամուսինս նրան ասել էր, թե իր սիրուհին եմ, իսկ հետո այդ կինն այնքան էր մտեր­մացել ամուսնուս հետ, որ իմա­ցավ՝ կինն եմ:

 

Հարցազրույցը՝ Ռուզան Մինասյանի:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ