08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին. վարչապետը՝ ոստիկանապետին

Վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ Զվարթոնց օդանավակայում ծառայություններ մատուցող տաքսիստներին: Ըստ Կարապետանի՝ մատուցվող ծառայությունները չեն համապատասխանում պահանջներին, և նրանց գործունեությունը խիստ մտահոգիչ է: Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին նա հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում Զվարթնոց օդանավակայանում իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ:

«Բոլորս էլ գիտենք՝ անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երևանյան լիճը Սևանա լճի տեղ ցույց տվող: Լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջում ենք, որ վարորդի տեսքը լինի պատշաճ»,- ասաց Կ. Կարապետյանը:

Վերջինս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին խնդրեց կոշտ քայլեր ձեռնարկել առանց լիցենզիա տաքսի վարորդների հանդեպ: «Պարո՛ն Գասպարյան, Ձեզանից ակնկալում ենք շատ կոշտ քայլեր: Քսան, երեսուն հազար դամով տանում են, Մալաթիա-Սեբաստիայով պտտում են, բերում են Երևանյան Լիճ որպես Սևանա լիճ»,- ասաց վարչապետը: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտնեց, որ իրենք ամենօրյա աշխատանքով փորձում են կարգավորել դաշտը.«Մենք չենք կարողանում հասնել նրան, որ կասկածելի անցյալ ունեցող, ծանր հանցագործություններով դատապարտված, նարկոդիսպանսերում հաշվառված անձինք չստանան լիցենզիա: Այդ հարցը լուրջ անհանգստություն է առաջացնում:Մենք մաքրել ենք հոգեկան խնդիրներ ունեցող անձանց լիցենզիա տալը, մենք մաքրում ենք, բայց էլի լիցեզիաներ են տրվում»,- ասաց Գասպարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ