07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը որպես նախկին կալանավոր խոսեց «գործ տալուց»

«Իմ համոզմունքն է, որ գործ տալու դեմ պայքար մղողներն ամենախոշոր գործ տվողներն են և սա ասում եմ որպես «Կոշ» ԿՔԿՀ-ի նախկին կալանավոր»,-«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության անունից հանդես գալով՝ ասաց  խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրա ելույթը վերաբերում էր ՀՅԴ-ական երիտասարդ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանին, ով հայտարարել էր. «Մենք հայապահպանության խնդիր ունենք, հայի տեսակի խնդիր ունենք, եկեք հայ մնանք, իրար վրա գործ չտանք»:

Փաշինյանը նշեց, թե պետք է ֆիքսել, որ« գործ տվող» արտահայտությունը հանցագործ աշխարհի հատուկ հասկացություններից է, ովքեր գող են, ավազակ, և եթե անհրաժեշտ է սպանե,լ նաև կսպանեն: «Մենք ի՞նչ ուղերձներ ենք հանրությանն ու երիտասարդությանը հղում: Բանակում հենց այդ խնդրի հետ է կապված, որ հենց մեկը տեսնում է՝ տանկից վառելիք են գողանում, ցանկանում է զեկուցագիր գրել, մեկը կողքից ասում է՝ հո գործ տվող չես: Մարդկանց կյանքերն են դրած զոհասեղանին»,-ասաց նա և նշեց, թե այդ սկզբունքով գործելով պատերի տակ պպզածներին հորդորում են ավելի պինդ պպզել: «Գործ տալու մասին արձանագրողներն իրենք ակտիվ վազում են և ստեր գրելով լավ էլ գործ են տալիս»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ