11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Գողացված քարտով բանկոմատից գումար են կանխիկացրել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու գողացված բանկային քարտով բանկոմատից գումար կանխիկացրած անձի ինքնությունը:

Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 8-ին երթուղային տաքսու մեջ հափշտակել են քաղաքացու դրամապանակը, որի մեջ գտնվել է կանխիկ գումար և բանկային քարտ: Օրեր անց՝ մայիսի 10-ին, գողացված բանկային քարտով բանկոմատից  կանխիկացվել է գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է տեսանկարահանող սարքերի՝ տվյալ գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:

Դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված սև շապիկով տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ