15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մարդու իրավունքների վիճակը Բնապահպանության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

Բնապահպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները.   Առկա էին բազմաթիվ չլուծված խնդիրներ կապված` Նախարարության կողմից վտանգավոր նյութերի ու թափոնների առաջացումը և փոխադրումը խախտումներով իրականացնելու հետ:   Ստացվել են բնապահպանական մի շարք ոլորտներին վերաբերող բազմաթիվ դիմում-բողոքներ` ծառահատումների, մթնոլորտային օդի աղտոտվածության, գետերում ջրերիև /կամ ձկների թունավորման, ապօրինի որսիև փայտանյութի առգրավման, վտանգավոր նյութերիև թափոնների, թունավոր արտանետումների […]

Թքել է եւ դուրս եկել. Հայկական ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ պաշտոնը նա զբաղեցնում էր 2000 թ.-ից: Թերթի տեղեկություններով` Տիգրան Սահակյանին պարտադրել են հրաժարական տալ: Վերջինս իր շրջապատում հայտարարել է, թե ինքն է որոշել “թքել դուրս գալ, քանի որ հոգնել է”: Սակայն, ըստ դատական համակարգին մոտ կանգնած թերթի աղբյուրների, Տիգրան Սահակյանի դեմ ինչ-որ կոմպրոմատներ […]

Թիվ 17/5 տեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը չի կարող վերաբերվել մյուս տեղամասերին

”Մեկ տեղամասի հետ կապված  որոշակի փաստական հանգամանքերի հետ կապված գնահատականների դրսեւորումը որեւէ պարագայում  չի կարող վերաբերել մնացած բոլոր տեղամասերին”,-անդրադառնալով Արտաշատի թիվ 17/5 ընտրատեղամասում ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչելու ՍԴ որոշման, ՍԴ նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր հրապարակեց նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի  դիմումների վերաբերյալ որոշումը, որով անփոփոխ […]

Էպոսագետի գործը` Վերաքննիչ դատարանում

“Սիրունյան” իրավաբանական գրասենյակի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով վերաքննիչ բողոքի քննարկումը նշանակվել է 2013 մարտի 18-ի ժամը 16.00-ին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանում: Հիշեցնենք, որ էպոսատգետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը երկու ամսով կալանավորվել է եւ կասկածվում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձի կազմակերպման մեջ: Դատական նիստի մասին […]

ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ. ՍԴ-ն հրապարակեց որոշումը /լրացված/

ՀՀ ՍԴ-ն րոպեներ առաջ հրապարակեց  նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի  դիմումների վերաբերյալ իր երեսունչորս էջանոց որոշումը: Ելնելով գործի քննության արդյունքներից եւ իրեն վերապահված լիազորություններից, ՀՀ ՍԴ-ն որոշեց. ”Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին’’ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը թողնել ուժի մեջ”: ՀՀ ՍԴ որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում […]

Հայց են ներկայացրել Գագիկ Ջհանգիրյանի դեմ

2013 թ. մարտի 15-ին՝ ժամը 14:00-ին, Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործով արդարացվածների բողոքի քննությունը ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի: Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը պահանջում են Գագիկ Ջհանգիրյանից հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասը եւ հրապարակային ներողություն խնդրել: Հայցադիմումի համար հիմք է հանդիսացել […]

ՍԴ որոշումը` մոտ կես ժամից

ՀՀ ՍԴ-ը քիչ անց` ժամը 5:45-ին կհրապարակի իր որոշումը նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների վերաբերյալ: Այս մասին Henaran.am-ին հայտնեցին ՍԴ-ից: Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը 2013թ. մարտի 4-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի եւ 101-րդ հոդվածի 9-րդ կետի հիմքերով իրավունք ունենալով […]

ՄԻՊ-ը հայտարարում է

ՀՀ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլ իրականացնելու ընթացքում մեկ վրան կամ մեկ հովանոց տեղադրելու արգելքը գնահատում եմ որպես մարդու իրավունքների խախտում, իսկ ՀՀ ոստիկանության գործողությունները համարում եմ ոչ իրավաչափ: Հայտարարում եմ, որ անձի կողմից մեկ վրանի տեղադրումը որպես ոչ զանգվածային հրապարակային միջոցառմանը ուղեկցող գործողություն` ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում:   Վերոնշյալ եզրահանգումը հիմնված […]

Մարդու իրավունքների վիճակը Գյուղատնտեսության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

Գյուղատնտեսության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները. Թեև 2012 թվականին գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով վարկեր, սակայն գործնականում չեն պահպանվել հաստատված տոկոսադրույքները և գյուղացիների վրա դրվել է ավելորդ բեռ: 2012 թվականին Նախարարության կողմից սեփական նախաձեռնությամբ չեն իրականացվել դիտարկումներ սննդամթերքի անվտանգության վերահսկման նպատակով, ինչը որոշակի ոչ բավարար ծավալներով սկսվել է միայն տարեվերջին: Օրենքով որպես […]

Գարունը խաղաղ չի լինի. տղայականով` Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում օրերս “Ցտեսություն իշխանություն” ակցիայի շրջանակում հրապարակվեց  “Ֆեն Մանիֆեստ, Հեղաթոխություն յարս” ծրագիրը: “ Աղջիկ ծնվելը մեր առաջին հաղթանակն է: Մենք չունենք այլ ընտրություն, քան պայքարելը, որպեսզի ծնվելուց հետո էլ աբորտ չանեն մեզ` մեր ձայնը, մեր մարմինը, մեր մտքերը, մեր կարողությունները, ցանկությունները, պատկերացումները, գործողությունները: Որպեսզի կարողանանք ինքնիրացվել, զարգանալ, կայանալ որպես լիարժեք անհատներ”,-ասված էր նախաբանում: Henaran.am-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի