19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Չեն լուծվել մուրացիկ երեխաներին ապաստան տրամադրելու խնդիրները. ՄԻՊ զեկույցը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրել է իր 2012 թվականի զեկույցի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ոլորտին վերաբերող հատվածը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետեւյալ  թերացումները.

• Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման ոլորտում իրավասու մարմինների հայեցողական գնահատման հետեւանքով բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել:

• Նախարարությունը նույնիսկ ուժի մեջ մտնելուց հետո որոշակի ժամանակահատված չի կատարել ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ թիվ 1050 որոշման պահանջները, որոնք վերաբերում էին լիազորագրով կենսաթոշակ ստանալուն:

• “Պետական կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի որոշ դրույթները կիրառել է սեփական մեկնաբանությամբ, թեեւ Սահմանադրությամբ կամ օրենքներով լիազորված չէ մեկնաբանել օրենքը, այն էլ ի վնաս քաղաքացիների:

• Չեն լուծվել թափառաշրջիկ եւ մուրացիկ երեխաների հայտնաբերելու եւ ապաստան տրամադրելու խնդիրները:

• Մշակված չեն եղել անհրաժեշտ համալիր միջոցառումներ եւ ծրագրեր, որոնք կհանգեցնեն մանկատների բեռնաթափմանը:

• Առկա է օրենսդրական հստակեցման անհրաժեշտություն` խնամակալության եւ հոգաբարձության ինստիտուտի կարգավորման, ինչպես նաեւ խնամակալների եւ հոգաբարձուների մասնագիտական պատրաստվածության եւ վերջիններիս գործունեության թափանցիկության բացակայության վերաբերյալ:

• Ընդունելով երեխայի իրավունքների պաշտպանության 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին որոշումը՝ ՀՀ Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015թթ. ազգային  ծրագիրը, ինչը վկայում է երեխաների պաշտպանությանն ուղղված ռազմավարական ծրագրերի նախատեսված ժամկետների սահմաններում իրականացման հետեւողականության բացակայության մասին:

• Չեն ձեռնարկվել արդյունավետ միջոցառումներ՝ ուղղված արհեստակցական միությունների կայացմանը:

•  Գրանցվել են կնքված աշխատանքային պայմանագրի օրինակն աշխատողին չտրամադրելու մի շարք դեպքեր:

•  Շարունակում է չլուծված մնալ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման խնդիրը:

• Արձանագրվել են բողոքներ գործատուների կողմից առանց աշխատանքային պայմանագիր կնքելու, անձանց աշխատանքի ընդունելու, աշխատավարձ չվճարելու, աշխատանքից կամայական ազատելու, վերջնահաշվարկ չկատարելու, արձակուրդի համար չվճարելու վերաբերյալ:

• Կարգավորված չէ ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, որտեղ ընդգրկված չեն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտության բնագավառի աշխատողները:

• Թեեւ մշակվել է հայեցակարգ, սակայն շարունակում են չլուծված մնալ աշխատանքի վայրում  դժբախտ դեպքերից եւ մասնագիտական հիվանդություններից աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման խնդիրները, ինչպես նաեւ նրանց կարգավորումը:

• 2012 թվականին առկա են եղել բազմաթիվ բողոքներ, որոնք վերաբերել են գործատուների կողմից անձանց արտադրական խեղման համար վնասի փոխհատուցման ոչ իրավաչափ դադարեցմանը, եւ ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից այդ խնդրի կապակցությամբ միջոցներ չեն ձեռնարկվել:

Արձանագրված դրական զարգացումները

• Եռակողմ սոցիալական գործընկերության շրջանակներում Նախարարությունը ակտիվորեն համագործակցում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հետ:

• Ներդրվել է Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների/ԲՍՓՀ/ կողմից կայացված որոշումների բողոքարկման եռաստիճան համակարգ:

• Իրականացվել է մոնիթորինգ եւ վերահսկողություն բնակչության սոցիալական պաշտպանության որոշ բնագավառներում արձանագրված չարաշահումների դեպքերը բացառելու եւ/կամ կանխարգելելու նպատակով:

• Ձեւավորվել եւ գործարկվել է “Էլեկտրոնային կենսաթոշակ” կենտրոնացված տեղեկատվական շտեմարանը:

• Հաշմանդամություն ունեցող անձանց խտրականության բացառման նպատակով մշակվել եւ ՀՀ կառավարություն է ներկայացվել “Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ սոցիալական ներառման մասին” ՀՀ օրենքի նախագիծը:

• Մշակվել է նախագիծ, որը նախատեսում է թափառաշրջիկ եւ մուրացիկ երեխաների խնդիրների լուծման համար աշխատանքային խմբի ստեղծումը: 

•  2012 թվականին պատրաստվել է “Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին” ՄԱԿ-ի կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առաջին զեկույցը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ