Ամենայն հավանականությամբ սա ընդամենը սկզբնախաղն է՝ Մայր Աթոռի գրոհից առաջ․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փաստը, որ Նիկոլի մտասևեռումները սահման չեն ճանաչում, ապացուցման կարիք չունի։ Նա իր առջև դրած ցանկացած անբռնազբոս գաղափարի հասնելու համար պատրաստ է անել ու գնալ ցանկացած քայլի։ Նշածս դրվագն առավել ցցուն է դառնում Նիկոլի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ սկսած դեմարշի ֆոնին, որն այսօր նոր թափ է ստացել։
Րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, իսկ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը տարվել է Քննչական կոմիտե։ Ըստ էության՝ ամենայն հավանականությամբ մենք ունենալու ենք երրորդ կալանավորված Սրբազանը, քանի որ մոտ մեկ ամիս է՝ Մկրտիչ Սրբազանի անունը իշխանական տարբեր թրքահպատակ շրջանակներ անդադար տարբեր առիթներով տիրաժավորում են։
Այս մասին մի քանի անգամ բարձրաձայնել եմ, բայց նշեմ ևս մեկ անգամ․ քանի դեռ հասարակությունը կողքից, դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչպես է Նիկոլը քանդում եկեղեցին՝ այն փոխարինելով «ֆեստիվառներով» ու չգիտեմ ինչ այլ աղբանոցներով, նրա լեզուն միայն երկարելու է, ձեռքերը՝ ավելի ազատ գործելու։
Առաջիկայում թիրախում հայտնվելու է անձամբ Վեհափառը, ում նա, ինչպես հաճախ շեշտում է, փորձելու է «հեռացնել Վեհարանից»։ Սակայն վստահ եմ, որ Նորին Սրբությունը հաստատ է նստած իր գահին և ոչ մի հետքայլ չի անելու, քանի որ այս տհասները չեն հասկանում՝ Վեհափառը ուր էլ գնա, անգամ եթե այս ստահակներին հաջողվի գրոհել Մայր Աթոռը, այդ վայրն էլ լինելու է Կաթողիկոսարան ու շարունակելու է մնալ Ամենայն Հայոց Հայրապետ։ Դա պաշտոնի չի Նիկո՛լ, դա Աստծուց ստացած շնորհ է ու կոչում։
Ամենայն հավանականությամբ սա ընդամենը սկզբնախաղն է՝ Մայր Աթոռի գրոհից առաջ։ Նա պարզապես փորձում է հերթական անգամ ստուգել հասարակական տրամադրությունները։ Ի դեպ, վստահ եմ, որ առաջիկայում թիրախում կհայտնվի նաև Հովնան Սրբազանը, որի գաղափարական ամրությունն ու ոգու կամքը մի այլ կարգի պինդ են, խոսքը՝ հատու։
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանության նպատակը այլևս պարզապես եկեղեցու վարկաբեկումը չէ, այլ՝ ազգային ինքնության հենասյուների վերաձևումը։ Բայց որքան էլ փորձեն խաթարել հավատը, ապականել արժեքային հիմքերը, նրանք երբեք չեն կարողանալու քանդել այն, ինչ դարերով պահպանվել է հավատքի ուժով, ոչ թե իշխանությամբ։
Նիկո՛լ, ինչքան էլ թռնես վրեև, իջնես ցած, քրիստոնեությունը դո՛ւ չես, հավատը դո՛ւ չես, էս ազգը քեզանից «բեթար» չնայած չի ունեցել, բայց էս լևլն էլ կանցնենք»։