01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Խաչիկյանի պատասխանը` հաջորդ նիստին /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 19-ին շարունակվեց կենսաթոշակային հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի եւ 12 աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործով դատավարությունը:

Մեղադրական եզրակացությունը պաշտպանող դատախազ Ենոքյանին նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը չթույլատրեց մեղադրական եզրակացությունը ներկայացնել նստած: “Գիտեմ ծավալուն է, բայց հարգենք գործող կարգը”,-ասաց դատավորը:

Ըստ մեղադրանքի` Խաչիկյանը ստեղծել է կազմակերպված խումբ, որոշակի դերաբաշխում տվել յուրաքանչյուրին, չարաշահել է պաշտոնական դիրքը, կեղծ դիմումներ պատրաստելով, կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով հափշտակել է մահացած կամ Հայաստանից բացակայող կենսաթոշակառուների 29 մլն դրամը (բյուջե չմուտքագրելով) , եւ նաեւ`  260.958.681 դրամ:

Մեղադրանքի եզրափակիչ մասը լսելուց հետո Վազգեն Խաչիկյանը փորձեց միայն ճշտել,  թե ինչպիսի հատկանիշներ են իրեն մեղսագրվում  եւ ինչի՞ են իրեն մեղադրել  պաշտոնական կեղծիք անելու մեջ:

Դատախազը խնդրեց 15 րոպե ժամանակ պատրաստվելու համար, սակայն քանի որ մեկ այլ ամբաստանյալի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դեռ նախորդ նիստին խնդրել էր, որ մեկ այլ քրեական գործով պետք է մասնակցի այլ դատավարության` Պապոյանը նիստը հետաձգեց:  Արդյո՞ք Վազգեն Խաչիկյանն իրեն մեղավոր ճանաչում է`այս հարցի պատասխանը կտրվի ապրիլի 4-ի նիստում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ