Ինչ կանի Անդրիասը

Եթե Սահմանադրական դատարանը չբավարարի նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումները, ապա Սերժ Սարգսյանի ինքնաբացարկի պահանջը քաղաքական պահանջ է դառնում: Այս մասին քիչ առաջ ՍԴ-ում լրագրողներին ասաց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: ‘’Այսինքն, իրավական բոլոր միջոցները սպառված կլինեն, եւ մենք անցնելու ենք արդեն այն ժամանակահատված, երբ քաղաքական պահանջ է ներկայացվելու մինչեւ ապրիլի ինը’’,- նշեց նա: […]