Թիվ 17/5 տեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը չի կարող վերաբերվել մյուս տեղամասերին
”Մեկ տեղամասի հետ կապված որոշակի փաստական հանգամանքերի հետ կապված գնահատականների դրսեւորումը որեւէ պարագայում չի կարող վերաբերել մնացած բոլոր տեղամասերին”,-անդրադառնալով Արտաշատի թիվ 17/5 ընտրատեղամասում ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչելու ՍԴ որոշման, ՍԴ նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր հրապարակեց նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների վերաբերյալ որոշումը, որով անփոփոխ թողեց Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին’’ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը: Միեւնույն ժամանակ ՍԴ որշմամբ թիվ 17/5 տեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեցին: Սա Արտաշատ քաղաքի այն տեղամասն է, որտեղ լցոնման ու դիտորդի նկատմամբ բռնություն կատարելու դեպք էր արձանագրվել:
”Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ՍԴ-ն իր որոշումներում շատ հստակ արձանագրել է, որ յուրաքանչյուր պարագայում գործ ունենք կոնկրետ փաստական հանգամանքերի հետ, եւ եթե որեւէ տեղամասում նկատվել է որեւէ թերությոն, դա ոչ մի դեպքում չի կարող կարծիք ստեղծել, որ մյուսներում եղել է նույնը:
”Ավելին, եթե մենք խոսում ենք 17/05 հետ կապված, ապա 17/05 վրա եղել են դիմումներ, իսկ մյուսների հետ կապված դիմումներչկան, որովհետեւ եթե լինեին խախտումներ, ապա այն անձինք, ովքեր ներկայացրել էին դիմումներ, կներկայացնեն նաեւ այլ տեղամասերի վերաբերյալ դիմումներ”,-շարունակեց Տիգրան Մուկուչյանը:
Նա հավելեց, որ ՍԴ որոշումը վկայեց, որ դիմող կողմերի մեղադրանքներն ու բողոքները մերկապարանոց էին: