19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՍԴ-ը վաճառեց խիղճը. Զարուհի Փոստանջյան

”Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր ”Ազատության” հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ իրենք ի սկզբանե գիտեին, որ ՍԴ-ը արդար որոշում չի կայացնելու:

”Մենք որոշոկիորեն պատկերացնում էինք` ինչ էր լինելու, բայց դա ընդամենը շանս էր Սահմանադրական դատարանի անդամների համար, որ իրենք ոչ թե մի խումբ մարդկանց շահը սպասարկեն, այլ բառիս բուն իամստով պետության ու ժողովրդի”,-ասաց նա:

Ապա Մարտիրոսյանը հարթակը զիջեց ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ով նշեց, որ երեկ, երբ ՍԴ-ն ընթերցեց իրենց դիմումի վերաբերյալ ընդունված որոշումը, ոչ ոքի դեմքին ժպիտ չկար: 

”Երբ որոշումն ավարտվեց, ոչ մեկի դեմքին ժպիտ չկար, որովհետև բոլորը բացի դիմող կողմից հասկանում էին, որ դատավորներն առևտրային գործարք են սկսել սատանայի հետ, վաճառել են իրենց խիղճը սատանային: Բոլորն էլ զգում էին նվաստացած ու հասկանում, որ գործարքի մեջ էին մտել սատանայի հետ: Մենք բավական քանակով միջնորդություններ արեցինք, բայց մերժեցին”,-հայտարարեց պատգամավորը:

”Մենք որևիցե մեկին չենք գնդակահարելու, բայց չենք ներելու որևէ մեկին, ինչ տեղի է ունենում, չենք հանդուրժելու ոչ մի մարզպետի”,-հավելեց Փոստանջյանը:

Արմեն Մարտիրոսյանն ամոթանք տվեց ԵՊՀ-ին` դասախոս Արարատ Միրզոյանին աշխատանքից հեռացնելու համար:

”Հազար ամոթ, որ դասախոսին մեկ առաջարկի համար, ճշմարիտ առաջարկի համար հեռացնում են, ինչ է` նա ունի մի փոքր ազատ մտածելու հնարավորություն, ցավով տեղեկացանք, որ ազատվել է Արարատ Միրզոյանը”: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ