19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ընդդեմ կառավարության . բողոքում են տաքսիստները /վիդեո/

Մի քանի տարի առաջ, երբ հազարավոր տաքսիների վարորդներ կառավարության դեմ  բողոքի ակցիա կազմակերպեցին՝ պահանջելով մեքենաների տարիքային սահմանափակումն ու լիցենզիայի համար 200 հազար դրամ պետտուրքը նվազեցնել, կառավարությունն ընդառաջեց, սակայն բոլոր վարորդներին պարտադրվեց որպես շահագործել միայն դեղին պետհամարանիշներով տաքսիներ, որոնք կմտնեն օրինական դաշտ: Այսօր տաքսիների մոտ 70 տոկոսը դեղին պետհամարանիշով է:

Հունվարի 1-ից փոփոխված հարկային փաթեթով  տաքսիների հարկերն ավելացել են: Եթե մինչեւ հունվարի 1-ը տաքսիների արտոնագրային վճարը 7 հազար դրամ էր, ապա այժմ՝ 9,500 դրամ, սրան էլ գումարած եկամտային հարկը՝ 5000 դրամ, տարեկան պետտուրքը՝ 25 հազար դրամ եւ միջինը 38 հազար դրամ ԱՊՊԱ-ն, ապա տաքսիստները կլորիկ գումար են վճարում, ինչը անօրինական տաքսիստները չեն վճարում, իսկ ԱՊՊԱ-ի համար դեղին պետհամարանիշով տաքսիների վճարը սպիտակ համարներից մոտ 40% բարձր է:

Կառավարությունը հիմա էլ նոր փոփոխություններ է առաջարկում տաքսու վարորդներին` հրաժարվել դեղին պետհամարանիշերից, փոխարենը մեքենայի դիմապակու վրա փակցնելով համապատասխան լիցենզիան:

Մարտի 15-ին բողոքի ակցիա են կազմակերպել դեղին պետհամարնիշներով տաքսու վարորդները: Նրանք դժգոհում են կառավարության առաջարկած փոփոխությունից` վերադառնալ սպիտակ պետհամարանիշներին:

“Ամսական 19 200 դրամ  եկամտահարկ եմ մուծում, մի 100 հազար դրամ էն վախտ տվի համարին, հաշվիչին ու հիմա ասում են մի կտրոն կպցրեք ու վե՞րջ”, -դժգոհում է Գուրգենը: Նրա 7 հոգանոց ընտանիքը գոյատեւում է իր վաստակածով:

“Սերվիսում էի աշխատում, գիտես ոնց ա, մի բան փչանում էր մեքենայի վրա, ասում էին յոլա գնա, մի քանի օր էլ քշի: Վտանգավոր էր: Հիմա իմն ա, հո ես իմ գլուխը չեմ տանի ուտի: Ինչ լինում ա իսկույն սարքում եմ”,-ասում է Henaran.am-ի զրուցակիցը` ավելացնելով, որ չեն թողնի “սերվիսներն ու գրդոնչիները կուլ տան իրենց”:

Բողոքի ակցիայի մանրամասները` տեսնայութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ