07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Զուրաբյանը ժողովրդի հետ էր, Մանուկյանի ճնշումն էր բարձր /վիդեո, ֆոտո/

Ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների`Տիգրան Առաքելյանի եւ այլոց, Հայաստանի գլխավոր դատախազության շենքի դիմաց այսօր` մարտի 16-ին հավաքվել էին ՀԱԿ համակիրները:  Նրանք  “Ազատությո՛ւն՝  Տիգրան Առաքելյանին “, “Ո՛չ,  ոստիկանապետությանը” եւ այլ պաստառներով իրենց  դժգոհությունն էին հայտնում “անօրինական որոշման դեմ”:

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության նախագահ Լեւոն Զուրաբյանը հրաժարվեց խոսել լրագրողների հետ` ասելով, որ ժողովրդի հետ է խոսում: Այնուամենայնիվ, նա բարձախոսով կոչ արեց ակտիվացնել պայքարը, քանի որ քաղբանտարկյալների միակ փրկությունը իշխանությունների վրա ուժ գործադրելն է:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նույնպես հրաժարվեց լրագրողների հետ շփվել` ասաց` “ճնշումս բարձր է”:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ