19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Էպոսագետը ցուցմունք է տալիս. Հրապարակ

Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին առաջադրված մեղադրանքի հիմքերը նախաքննական մարմնի կողմից արդեն տրամադրվել են կողմին, եւ Սեդրակյանն այս օրերին դրանք ճշգրտելու ուղղությամբ ցուցմունքներ է տալիս: Այդ մասին թերթի հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Թե մասնավորապես ինչ հիմքերի մասին է խոսքը, Սիրունյանը չբացահայտեց: “Ստորագրություն ենք տվել դրանք չբացահայտելու մասին: Վարդան Սեդրակյանը հիմա ցուցմունքներ է տալիս իրեն ներկայացված մեղադրանքները հերքելու ուղղությամբ, քանի որ գտնում է, որ ներկայացված ապացույցները հիմնավոր չեն”,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ իրենք եւս շահագրգռված են օգնել նախաքննական մարմնին՝ պարզելու ճշմարտությունը:

“Եղած փաստերը իրադարձությունների թյուր մեկնաբանման արդյունք են”: Փաստաբան Սիրունյանը վերաքննիչ դատարանում բողոքարկել է Սեդրակյանի նկատմամբ մարտի 5-ին Կենտրոնի դատարանի կողմից կիրառված կալանքի որոշումը՝ համարելով, որ այն ապօրինի է: Փաստաբանի հիմնավորմամբ, մինչեւ Սահմանադրական դատարանի մարտի 14-ի որոշումը նախագահի բոլոր թեկնածուները, այդ թվում Սեդրակյանը, օժտված են եղել անձեռնմխելիությամբ, եւ դատարանը չէր կարող կալանավորել վերջինիս: Ապօրինի է եղել կալանքի որոշումը, թե ոչ՝ վերաքննիչ դատարանը կորոշի երկուշաբթի օրը:

Փաստաբանի փոխանցմամբ, Սեդրակյանն իրեն շատ  լավ է զգում եւ, առհասարակ, ոչ մի առողջական խնդիր չունի: “Այնքանով է լավ զգում, որ արդեն իր խցակցի առողջության մասին է մտածում”,- ասաց Սիրունյանը: Հ Թերթը հիշեցնում է,  որ Վարդան Սեդրակյանը կասկածվում է նախագահի արդեն նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի պատվիրման մեջ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ