22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մարդու իրավունքների վիճակը Բնապահպանության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

Բնապահպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները.

 

Առկա էին բազմաթիվ չլուծված խնդիրներ կապված` Նախարարության կողմից վտանգավոր նյութերի ու թափոնների առաջացումը և փոխադրումը խախտումներով իրականացնելու հետ:

 

Ստացվել են բնապահպանական մի շարք ոլորտներին վերաբերող բազմաթիվ դիմում-բողոքներ` ծառահատումների, մթնոլորտային օդի աղտոտվածության, գետերում ջրերիև /կամ ձկների թունավորման, ապօրինի որսիև փայտանյութի առգրավման, վտանգավոր նյութերիև թափոնների, թունավոր արտանետումների հետ կապված:

 

ՕրհուսիկոնվենցիայիցբխողՀայաստանի Հանրապետության ստանձնած պար­տա­վո­րությունների կատարման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիրն ըստ էության չի կատարվել, մասնավորապես, չի իրագործվել ոլորտում առկա իրավահարաբերությունների հստակ կարգավորումը:

 

Պատշաճմիջոցներ չեն ձեռնարկվել ՀԷԿ-երից ջրառի վերաբերյալ առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

 

Նախարարության կողմից չի իրականացվել ոլորտում առկա խախտումների պատշաճ արձագանքմանն ու լուծմանն ուղղվածհետևողականքաղաքականություն:

 

Խիստ մտահոգիչ էին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության բացակայության հետևանքով տնտեսվարող սուբյեկտների կողմից շրջակա միջավայրին պատճառված վնասի բազմաթիվ դեպքերը:

 

Շարունակում է չլուծված մնա շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հստակ չափանիշների մշակման, ինչպես նաև շրջակա միջավայրի նհասցված վնասի հայտնաբերմանև օրինախախտների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցների կիրառման խնդիրը:

 

Դեռևս իր լուծումը չի ստացել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող “Թեղուտ” ՓԲԸ-ի ներկայիս գործունեության լիցենզավորման խնդիրը, ինչի վերաբերյալ առկա են եղել բազում ահազանգեր բնապահպանների կողմից:

 

Մտահոգության տեղիք է տալիս, որ Նախարարությունը մինչ օրս նախաձեռնողական մոտեցում չի ցուցաբերել իր ենթակայության տակ գտնվող տարածքների նկատմամբ հսկողություն իրականացնելու հարցում`  արգելոցներում որսի դեպքերը բացահայտելու աևպատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով:

 

Շարունակում է չլուծված մնալ ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալպատշաճհանրային քննարկումներիկազմակերպանխնդիրը, որի հետևանքով հանրության մասնակցությունը հաճախ ձևական բնույթ է կրել:

 

Արձանագրված դրական զարգացումները

 

Միջոցներ են ձեռնարկվել հանրությանը մտահոգող հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման իրականացման ուղղությամբ:

 

Իրականացվել է բնապահպանական պետական տեսուչներին պաշտոնում նշանակելու հստակ չափորոշիչների մշակում՝համաձայն “Քաղաքացիական ծառայության մասին” ՀՀ օրենքի:

 

Միջոցներ են ձեռնարկվել համապատասխանեցնելու օրենսդրությունը Օրհուսիկ ոնվենցիայի դրույթներին:

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ