19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դարձել եք միանձնյա ղեկավար այս երկրում … բոլորին հրավիրում եք

ԱԺ-ը այսօր շարունակեց 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հաղորդման քննարկումը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին  հարցեր էին ուղղում տարբեր խմբակցությունների պատգամավորներ կապված   խորհրդարանական ընտրությունների  կազմակերպչական, տեխնիկական և այլ խնդիրների մասին :

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը  հետևյալն էր  “Պրն. Մուկուչյան, մայիսին ընտրություն է տեղի ունենալու և Ձեր ղեկավարած համակարգը կեղծելու է այդ ընտրություննները, այս ընտրություններում կեղծել եք անձամբ  Դուք՝ իմ ներկայությամբ, կեղծել եք նաև այս հաղորդագրությունը:

Մենք ներկայացրել ենք ապացույցներ՝ ձայնագրություններ, Դուք հրաժարվել եք բացահայտել այն և նշում եք, որ մասնավոր դեպք է, սա ձեր հերթական կեղծիքն է”:

Մուկուչյանը  սակայն մինչ բուն հարցին պատասխանելը նշեց, որ Փաշինյանն օգտվում է այն հանգամանքից, որ իր “դաստիարակությունը թույլ չի տալիս նման ոճով պատասխանել”,բայց նշեց հետևյալը խնդիրներից մի մասը եղել է ձեր ընտրատարածքին վերաբերող, Դուք եղել եք այդ նիստին: Եթե  գտնում եք, որ հանձնաժողովը լիարժեք ճանապարհով չի իրականացվրել, մի եղանակ կա՝ դատական ճանապարհով լուժել այդ հարցը, դիմեք ՍԴ”:

ԿԸՀ նախագահի պատասխանը չբավարարեց Փաշինյանին. “Դաստիրարակության մասին եք խոսում. Ձեր դաստիարակությունը հերիքո՞ւմ է, որ ԱԺ ամբիոնից հասարակության առջեւ ստեք եւ սուտ փաստեր ներկայացնեք:

Ինչի՞ հաշվետվության մեջ չեք գրել, որ մի բնակարանի վրա գրանցվել է հարյուրից ավելի ՀՀ քաղաքացի չհանդիսացող մարդ”,-ասաց Նիկոլ Փաշինյանը հայտարարելով ,որ  պատասխանատու է իր ասածների համար: Նա Մուկուչյանին հրավիրեց բանավեճի ցանկացած ֆորմատով, ցանկացած վայրում:

Փաշինյանը  հորդորեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին վարման կարգի վերաբերյալ ձայն տալ իրեն,սակայն վերջինս դիմելով պատգամավորին ասաց. “Դարձել եք միանձնյա, միահեծան ղեկավար այս երկրում: Բոլորին հրավիրում եք на ковёр:  Ինչի՞, ի՞նչ ա պատահել, ի՞նչ ես ուզում անել”:

Հիշեցնենք, ԿԸՀ հաղորդման մեջ ներառված առաջարկությունները վերաբերում են նախընտրական հիմնադրամների ձևավորմանը, դրոշմակնքման վերացմանը, որն, Տիգրան Մուկուչյանի` համարվում է ավելորդ, լրացուցիչ ինստիտուտ, իսկ Ընտրական օրենսգրքում, նրա խոսքով, կան ավելի առանցքային ինստիտուտներ, որոնք լիարժեք կերպով կանխում են ցանկացած կրկնակի քվեարկության հնարավորություն:

Առաջարկվում է նաև փոփոխություն կատարել քրեական օրենսգրքում, որպեսզի ընտրակաշառքի մասին հաղորդում ներկայացնողներն ազատվեն քրեական պատասխանատվությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ