03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Սուրիկ Խաչատրյանը հանդիպե՞լ է Բուդաղյաններին

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Henaran.am-ի տեղեկություններով, փաստաբանների միջնորդությամբ փորձել է հանդիպել Բուդաղյանների ընտանիքի անդամներին: Հիշեցնենք, մեկ ամիս առաջ՝ հունիսի 1-ին Ս. Խաչատրյանի Գորիսի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով գործարար Ավետիք Բուղադյանը մահացել է, իսկ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանն ու Խաչատրյանի թիկնապահը հոսպիտալացվել են: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են Խաչատրյանի տղան՝ Տիգրան Խաչատրյանն ու […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է դատախազության աշխատակիցներին

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանում դատախազական ծառայության 95-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ` ”Հարգելի՛ դատախազներ, Դատախազության համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանում դատախազական ծառայության 95-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ: Հայաստանի դատախազությունը գրեթե մեկդարյա իր տարեգրությամբ պատվով է իրականացրել իր լիազորությունները, երկրում ապահովել օրինականությունն ու իրավակարգը, իսկ նորանկախ Հայաստանում իր ուշադրությունը բևեռել […]

Թուրքիայում առաջին անգամ քրեական գործ է հարուցվել` “հայ” բառը որպես վիրավորանք օգտագործելու համար

Ազգությամբ թուրք Յուսուֆ Փոլաթի դեմ քրեական գործ է հարուցվել` ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիներ Լեւոն եւ Արթուր Բաղջըօղլուին “գյավուր հայեր” անվանելու համար. տեղեկացնում է թուրքական “Sabah”-ը: Գործը քննում է Ստամբուլի քրեական դատարանում: Մեղադրող կողմը Փոլաթի համար պահանջում է 2 տարվա ազատազրկում: Սա առաջին նմանատիպ դեպքն է Թուրքիայի պատմության մեջ, երբ “հայ” բառը որպես վիրավորանք օգտագործելու համար […]

Էպոսագետը անմեղսունա՞կ.Սեդրակյանը հերքում է /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ԱԻՄ  նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարությանը ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Ավետիսյանը ներկայացրեց մի քանի միջնորդություններ: Դրանք հիմնականում դատաբժշկակական, դատաձգաբանական կարգի էին: Սակայն նա ներողություն խնդրեց ամբաստանյալներից եւ դատարանին միջնորդեց նշանակել դատահոգեբանական փորձաքննություն: Ըստ պաշտպանի, նրանք գուցե անմեղսունակ են: Իսկ պաշտպանին նման կասկածի առիթ է տվել […]

էպոսագետն ու դատավորը “բախվեցին” /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատաքննությունը:  Ըստ մեղադրանքի, ամբաստանյալները երեք են՝ էպոսագետ  Վարդան Սեդրակյանը, Սամվել Հարությունյանն ու Խաչիկ Պողոսյանը: Դատարանում նրանք արդեն հարցաքննվել են: Վարդան Սեդրակյանը միջնորդեց դատարանին՝ փոխել խափանման միջոցը եւ ազատել կալանքից, ասաց` կարող է նոր ցուցմունք տալ: Դատավոր […]

Ոստիկանապետից պահանջում են պատժել

Երեկ՝ հունիսի 30-ին Գյումրիում Գյումրի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների մեկնարկի ժամանակ միջադեպ է գրանցել, որի ժամանակ  ստացված լուրերի համաձայն՝ֆիզիկական ուժ և բռնություն է կիրառվել արվեստաբան Լևոն Մութաֆյանի նկատմամբ:Այդ առնչությամբ “Շիրակ” միջազգային հայրենակցական բարեգործական միությունը հանդես է եկել հայտարարությամբ. Հունիսի 30-ին, Գյումրիում, Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակվելու միջոցառումների հանդիսավոր մեկնարկի արարողության ժամանակ, առողջական խնդիրներ ունենալու […]

Ոստիկանները արգելեցին տեղաշարժվել. Վահե Ավետյանի հիշատակին տեղադրված հուշաքարը չկա ,Գասպարին պառկեց/վիդեո/

“Հարսնաքար” ռեստորանային համալիրի տարածքում ի հիշատակ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցի  մոմավառությունից հետո հավաքված քաղաքացիները փորձեցին շարժվել  Ավան վարչական շրջան, որտեղ գտնվում է Ռուբեն Հայրապետյանի տունը: Ոստիկանները խոչընդոտել են քաղաքացիների տեղաշարժը, փակել են ճանապարհը եւ արգելեցին  առաջ շարժվել:  Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ երթը եւ ակցիան անօրինական են, եւ իրենք թույլ չեն […]

“Հարսնաքարի” մոտ փորձում են տեղադրել Վահե Ավետյանի հուշաքարը /վիդեո/

 Այս պահին “Հարսնաքար” ռեստորանային համալիրի դիմաց բազմաթիվ մարդիկ հավաքվել են հարգելու մեկ տարի առաջ այս ռեստորանում բռնարարքի զոհ դարձած Վահե Ավետյանի հիշատակը: Վահե Ավետյանը և նրա ընկերները  2012 թվականի հունիսի 17-ն  ենթարկվել էին դաժան ծեծի, որի արդյունքում 12 օր հետո  երիտասարդ հայր, զինվորական բժիշկ Վահե Ավետյանը այդպես էլ գիտակցության չգալով զրկվեց կյանքից: Վահե Ավետյան շարժման […]

Հայաստանում կա 920 անհայտ կորած. Լարիսա Ալավերդյան

Հունիսի 29-ը Հայաստանում եւ Արցախում հիշատակվում է որպես Արցախյան պատերազմում անհայտ կորած ազատամարտիկների օր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պահեստազորի փոխգնդապետ Միքայել Ապրեսյանը, ով հանդիսանում է Արցախի Թալիշ գյուղի մարտական ջոկատի հրամանատար, նշեց, որ  1992 թ.-ի այս օրը ճակատագրական դարձավ հայկական վաշտի 79 տղաների համար, որոնք ազերիների անսպասելի հարձակման արդյունքում շրջափակման մեջ հայտնվելով զոհվեցին Մարտակերտի շրջանի […]

Արմեն Չախալյանին ձերբակալել են

Վրաստանի իրավապահները  հունիսի 28-ի երեկոյան ձերբակալել են ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբորը` Արմեն Չախալյանին: Նախնական տեղեկատվության համաձայն այդ մասին “Գռուզիա օնլայն” –ին տեղեկացրել է Ախալքալակի բնակիչներից մեկը: Նախնական տեղեկությամբ Արմեն Չախալյանը մեղադրվում է Նինոցմինդայում մի քանի ժամ շարունակվող բողոքի ակցիայի կազմակերպման մեջ: Ձերբակալմանը մասնակցել են Նինոցմինդայի, Ախալքալակի ոստիկանները, որոնք եղել են դիմակներով ու ինքնաձիգներով: Տեղեկատվության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի