Ոստիկանները արգելեցին տեղաշարժվել. Վահե Ավետյանի հիշատակին տեղադրված հուշաքարը չկա ,Գասպարին պառկեց/վիդեո/
“Հարսնաքար” ռեստորանային համալիրի տարածքում ի հիշատակ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցի մոմավառությունից հետո հավաքված քաղաքացիները փորձեցին շարժվել Ավան վարչական շրջան, որտեղ գտնվում է Ռուբեն Հայրապետյանի տունը: Ոստիկանները խոչընդոտել են քաղաքացիների տեղաշարժը, փակել են ճանապարհը եւ արգելեցին առաջ շարժվել: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ երթը եւ ակցիան անօրինական են, եւ իրենք թույլ չեն տա, որպեսզի քաղաքացիները առաջ շարժվեն: ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին Օսիպյանին սրիկա անվանելով՝ հարցրեց. “Որտե՞ղ էիք, երբ Վահե Ավետյանին սպանում էին”:
Վալերի Օսիպյանը իր հերթին անդրդվելի էր եւ ասաց, որ չի թողնելու առաջ շարժվեն: “Ամոթ, ամոթ” վանկարկեցին հավաքվծները: տեսնելով ելք չկա նրանաք հետ վերադարձան դեպի “Հարսնաքար”: Պարզվեց, այստեղից հանել են մեկ ժամ առաջ տեղադրված հուշաքարը: “Դուք գողացել եք մեր սեփականությունը, ով է զբաղվելու, դիմում են Վլադիմիր Գասպարյանին”,-ասացին ակցիայի մասնակիցները:
Հուշաքարի տեղում ի նշան բողոքի պառկել է Վարդգես Գասպարին: Օսիպյանը ասել է, որ անօրինակն է հուշաքարի տեղադրումը: