03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Սպիտակի քաղաքապետը մարդ է ծեծել. հարուցվել է քրեական գործ

“Փաստինֆո”-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, Լոռու դատախազությունը քրեական գործ է հարուցել Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի նկատմամբ՝ քաղաքացու կողմից ստացված ահազանգի հիման վրա։Սպիտակի բնակիչ Լևիկ Մարյանը հաղորդում է ներկայացրել իրավապահներին, որ 2013 թվականի հուլիսի 9-ին` ժամը 13-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում Սպիտակի քաղաքային համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը  ծեծել է […]

Կոկաինը տեղափոխել են շների մեջ

Իտալական դատարանի որոշման համաձայն ձերբակալվել են Լատինական Ամերիկայից հանցավոր խմբի 49 ենթադրյալ անդամներ, որոնք Իտալիա կոկաին են ներմուծել շների մեջ, տեղեկացնում է “AFP”-ը: Ձերբակալվածների թվում են Պերուի, Էկվադորի եւ Սալվադորի քաղաքացիներ` 19-37 տարեկան:  Հետաքննության տվյալներով` թմրավաճառները Մեքսիկայում ստիպել են շներին կուլ տալ կոկաինով լի տոպրակները,  որոնք փաթեթավորել են հատուկ նյութով, որը թույլ է տալիս թաքցնել […]

Գնդապետ Բուդաղյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը

ՊՆ Ասկերանի զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը չի ընդունել իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հայկ Ալումյանը: Բուդաղյանը մեղադրվում է  ՀՀ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ “Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը”: Բուդաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:  […]

Էպոսագետն առաջարկեց ում ենթարկել դատահոգեբանական փորձաքննության /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձի դատավարությանը՝ դատարանը լսեց պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը՝ դատաբժշկահոգեբանական փորձաքննության ենթարկելու ամբաստանյալներ Վարդան Սեդրակյանին, Խաչատուր Պողոսյանին, Սամվել Հարությունյանին: Վերջին երկու ամբաստանյանլերը կողմ էին, միջնորդությանը մասնակի միացավ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը: “Միայն նրանով, որ Սեդրակյանը կապ չունի այս գործի հետ եւ պետք չի նրան […]

Հայրիկյանի գործով դատավորը տասը րոպեն մեկ ընդմիջում է հայտարարում

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դատավարությանը՝ նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը ստիպված է տասը րոպե մեկ մտնել խորհրդակցական սենյակ: Բանն այն է, որ դատարանը քննարկում է ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի նրեկայացրած միջնորդությունները: Դատավորը մերժեց փորաձարարական, մեքենայի դատատեխնիկական փորձաքննություն անցկացնելու միջնորդությունները: Հերթական կենսաբանական փորձաքննություն […]

Երեք ամենակոռումպացվածները

”Թրանսփարենսի Ինթերնեշնլ” հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն այսօր ներկայացրեց կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ) 2013թ–ի արդյունքները: Նա նշեց, որ Հայաստանում իրականացված հարցումների արդյունքում պարզվել է, որ հասարակության միայն 19%–ն է գտնում է, որ նվազել է կոռուպցիան, 43%-ը գտնում է, որ այն աճել է, իսկ 83%-ն էլ համոզված է, որ կոռուպցիան երկրում լուրջ խնդիր է։ Առավել […]

Դատախազին լսում ես, մեզ չէ …ամբաստանյալը հունից դուրս եկավ /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  ԱԻՄ  նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարությանը: Անցած նիստում ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Ավետիսյանը ներկայացրեց մի քանի միջնորդություններ՝ ամբաստանյալներին ենթարկել փորձագիտական՝ դատաձգաբանական, դատահետքաբանական եւ այլ փորձաքննությունների: Դատական նիստը հետաձգվեց, քանի որ կողմերին ժամանակ էր պետք միջնորդությունները քննարկելու եւ տեսակետ ներակայացնելու համար: Հուլիսի 9-ի դատական նիստում […]

Անիմաստ լռությունը արժանապատվության չափանիշ չէ

ՄՀՆՋ-ի վետերանների միության նախագահ, գնդապետ  Գրիշա Սարգսյանը հայտնում է իր մտահոգությունը, որ սույն թվականի հուլիսի 5-ին ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կազմակերպված համաեվրոպական փաստաբանների համաժողովում Մոլդովայի  խորհրդարանի փաստաբան Աուրելիա Գրիգորիուին ՀՀ ազգային ժողովի բարձր ամբիոնից ելույթ ունենալով՝ հնչեցրել է բացահայտ ստահոդ այն միտքը, թե իբր ՀՀ-ի  գործողությունների արդյունքում օկուպացվել է Ադրբեջանի տարածքի 20%-ը, որից հետո նա […]

“Քննության կառնվեն բոլոր գլոբալ խնդիրները” Արթուր Բաղդասարյանը վստահեցնում է /վիդեո/

“Մարդու իրավունքների ոլորտում խախտումները շատ են”,-այսօր մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների և ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԽ քարտուղար, հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Կարևորելով նորաստեղծ հանձնաժողովի դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթաց գրանցելու հարցում, Արթուր Բաղդասարյանը շեշտեց այն հանագամանքը, որ այս բնագավառը երբեք ամբողջությամբ հնարավոր […]

Պարույր Հայրիկյանը փոխհատուցում է պահանջում /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատաքննությունը: Հուլիսի 9-ին դատական նիստում դատավոր Գագիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ Պարույր Հայրիկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ամբաստանյալներ Վարդան Սեդրակյանի, Սամվել Հարությունյանի ու Խաչիկ Պողոսյանի դեմ:  Ըստ հայցադիմումի, Հայրիկյանը փոխհատուցում է պահանջում հասցված վնասի համար:Նախանական պահանջը 42 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի