27 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

“Քննության կառնվեն բոլոր գլոբալ խնդիրները” Արթուր Բաղդասարյանը վստահեցնում է /վիդեո/

“Մարդու իրավունքների ոլորտում խախտումները շատ են”,-այսօր մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների և ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԽ քարտուղար, հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Կարևորելով նորաստեղծ հանձնաժողովի դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթաց գրանցելու հարցում, Արթուր Բաղդասարյանը շեշտեց այն հանագամանքը, որ այս բնագավառը երբեք ամբողջությամբ հնարավոր չի լինում վերահսկել:

Խոսելով ոչ թե թղթով ամրագրված ծրագրերից, այլ գործնականում իրագործելի դրույթների մասին, ԱԱԽ քարտուղարն ասաց.”Առաջիկա 1 ամսվա ընթացքում կընդունվի գործողությունների ծրագիր, որը իր մեջ մի քանի անուն գործողություն է ներառում, կոնկրետ՝ ըստ ոլորտների, ըստ ուղղությունների, գրեթե բոլոր ոլորտները ներառված են սահմանափակումներ չկան”,-տեղեկացրեց Արթուր Բաղդասարյանը:

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ քննության են առնվելու ՄԻ ոլորտի բոլոր գլոբալ խնդիրները: 

Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ