03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Էպոստագետի պաշտպանը ավտովթարի է ենթարկվել

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով դատավարությունը մեկ ժամ ուշացումով սկսվեց: Նիստերի քարտուղարը հայտարարեց, որ ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը ուշանում է: “Պաշտպան Սիրունյան, կարծում եմ վատ բան չի եղել”,-հարցրեց դատավոր Գագիկ Պողոսյանը: “Եղել ա, մեքենաս եմ խփել”,-պատասխանեց Սիրունյանը: “Ցավում եմ”,-ասաց դատավորն ու սկսեց […]

Հայաստանում դատական վեճերը կարող են կարգավորվել այլընտրանքային եղանակներով

Հուլիսի 12-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի”)՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, անցկացրեց Վեճերի այլընտրանքային կարգավորման (ՎԱԿ) համակարգի բարեփոխումներին նվիրված համաժողով, որին բացի հայ դատավորներից՝ մասնակցեցին երկու դաշնայինշրջանային դատավորներ Միացյալ Նահանգներից և ներկայացուցիչներ Հայաստանի գործարար համայնքից: Համաժողովի նախորդ օրը՝ հուլիսի 11-ին, “Ի-Դի-Էմ-Սի”-ն և ՀՀ արդարադատության նախարարությունը ստորագրեցին մտադրությունների հուշագիր, որը կարևորում է […]

Հռոմի պապի պատմական քայլը

Հռոմի պապը հատուկ հրաման է արձակել Վատիկանի արդարադատության համակարգի բարեփոխումների համար: Մասնավորապես նորամուծություններ են նախատեսվում քրեական օրենսգրքում, որոնց թվում` խստեցնել պատիժները` երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ բռնություն գործադրելու դեպքերում: Ինչպես գրում է իսպանական “El Pais” թերթը, հայր Ֆրանցիսկոսն այս բարեփոխումներով շարունակում է Բենեդիկտոս 16-րդի սկսած մանկապղծության դեմ պայքարը: Վատիկանի օրենսդրության մեջ ավելի խիստ պատիժներ կսահմանվեն […]

Հայ եւ ամերիկացի դատավորները կքննարկեն վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգի բարեփոխումները

Հուլիսի 12-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագիրը (“Ի-Դի-Էմ-Սի”)՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության եւ ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում կանցկացնի Վեճերի այլընտրանքային կարգավորման (ՎԱԿ)համակարգի բարեփոխումներին նվիրված համաժողով: Միջոցառման նպատակն է քննարկել ՎԱԿհամակարգի բարեփոխումները Հայաստանում՝ որպես գործարար միջավայրի բարեփոխումների բաղկացուցիչ մաս, եւ ներկայացնել ՎԱԿ համակարգի ամերիկյան մոտեցումը՝ որպես միջազգային փորձի լավագույն օրինակ: […]

20-ամյա Մարոյին սպանե՞լ են. վախենում են քաղաքապետը նպաստի գործի կոծկմանը /վիդեո/

2012 թվականի հուլիսի 12-ին ըստ պաշտոնական վարկածի՝ խալաթի գոտիով կախվելու միջոցով 20 ամյա Մարո Գուլոյանը ինքնասպանություն է գործել: Շուրջ 10 ամիս ձգձգված քրեական գործի քննությունը, որը հարուցվել էր ինքնասպանության հասցնելու հոդվածով՝  կարճվել է: Այդ մասին Henaran.am-ին հայտնեց Մարո Գուլոյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Լուսինե Մինասյանը: “Մարո Գուլոյանը 20 տարեկան էր, ուներ դուստր, որը այս պահին երկուսուկես […]

Խաչիկյանի տրամադրությունը լավ էր /վիդեո/

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում շարունակվող   ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատավարությունը հետաձգվեց  մինչեւ հուլիսի  25-ը:  Դատական նիստին պետք է շարունակվեր վկաների հարցաքննությունը, սակայն պարզվեց, որ ծանուցված եւ ոչ մի վկա դատարան չի ներկայացել: Դատավոր Մխիթար Պապոյանը հայտարարարեց, որ թեւրեւս […]

Առկա են բազմաթիվ բողոքներ դեռևս 2001 թվականին տեղի ունեցած մահվան դեպքերի քննության վերաբերյալ

Օրեր առաջ ՀՀ զինվորական դատախազությունը զինված ուժերում մահվան ելքով գործերն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ ստեղծելու կապակցությամբ տարածել էր հայտարարություն և մասնակցության հրավեր էր հղել նաև Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին: Պաշտպանը դեռևս 2011 թվականին Ազգային ժողովին առաջարկել էր ստեղծել Զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերն ուսումնասիրող աշխատանքային խումբ` նկատի ունենալով Ազգային ժողովի քաղաքական կշիռն ու չեզոքությունը նման բարդ խնդիրների լուծման պարագայում: Այն ժամանակ աշխատանքային խմբի մեջ ընդգրկվել էին Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Նիկոյանը, Արամ Սաֆարյանը, Հրայր Կարապետյանը և Լարիսա Ալավերդյանը, իսկ հետագայում նաև ապահովվել էր Զինվորական դատախազության ներգրավվածությունը: Ցավոք, Ազգային ժողովի համապատասխան հանձնախմբի կողմից նախաձեռնությունը թողնվել էր անավարտ: Այժմ Զինվորական դատախազությունը նախատեսում է աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության առարկա դարձնել այն քրեական գործերը, որոնց վերաբերյալ ամփոփիչ որոշում է կայացվել 2011 թվականի հունվարի 1-ից հետո: Մինչդեռ, այսօր առկա են բազմաթիվ բողոքներ դեռևս 2001 թվականին տեղի ունեցած մահվան […]

Արքայադստերը 12 տարվա ազատազրկում է սպառնում

Սաուդյան Արաբիայի արքայադստերը 12 տարվա ազատազրկում է սպառնում` ԱՄՆ-ում ստրկական աշխատանքի հարկադրելու պատճառով, հաղորդում է “Associated Press”-ը: Մեշայել Ալայբանը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա նախկին տնային աշխատողը, ով Քենիայի քաղաքացի է, հայտնել է ոստիկանությանը, որ Ալայբանն իրեն պահել է Կալիֆորնիայի իր տանը`կնոջ կամքին հակառակ, եւ ստիպել է աշխատել: Այդ կնոջն աշխատանքի համար վարձել […]

Գագիկ Բեգլարյանը Ծառուկյանի բարեգործության եւ տրանսպորտի թանկացումից /վիդեո/

Երկու օր առաջ հեռուստատեսությամբ Հանրային խորհրդից ինչ-որ մեկը հայտարարում էր, որ սեփականատերերը բողոքում են, որ պետք է ուղեվարձը չորս անգամ թանկանա. ես հայտարարում եմ, որ այդ կարգի թանկացում չի լինելու: Հանրապետության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Հանրապետության հրապարկում ներկայացվեցին “Քինգ Դելյուքս ՍՊԸ-ի կողմից ներկրված թվով 19 ավտոբուսները, որոնք […]

Հայաստանի Օմբուդսմենի հակաքայլերը Աուրելիա Գրիգորիուի անբարո վարքագծին

Այսօր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է երեք միջազգային հեղինակավոր կառույցների, որոնց անդամն են հանդիսանում ինչպես Հայաստանի, այնպես էլ Մոլդովայի Օմբուսդմենները: Կարեն Անդրեասյանը հորդորել է Միջազգային օմբուդսմենների իստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների իստիտուտին եւ Ֆրանկոֆոն օմբուդսմենների եւ հաշտարարների ասոցիացիային այլեւս չհրավիրել իրենց միջազգային համաժողովներին ստով եւ անընդունելի վարքով իրեն վարկաբեկած Աուրելիա Գրիգորիուին: Բացի այդ, Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի