25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում դատական վեճերը կարող են կարգավորվել այլընտրանքային եղանակներով

Հուլիսի 12-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի”)՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, անցկացրեց Վեճերի այլընտրանքային կարգավորման (ՎԱԿ) համակարգի բարեփոխումներին նվիրված համաժողով, որին բացի հայ դատավորներից՝ մասնակցեցին երկու դաշնայինշրջանային դատավորներ Միացյալ Նահանգներից և ներկայացուցիչներ Հայաստանի գործարար համայնքից:

Համաժողովի նախորդ օրը՝ հուլիսի 11-ին, “Ի-Դի-Էմ-Սի”-ն և ՀՀ արդարադատության նախարարությունը ստորագրեցին մտադրությունների հուշագիր, որը կարևորում է Հայաստանում ՎԱԿ համակարգը զարգացնելու շուրջ կողմերի փոխգործակցությունը ՝ հայաստանյան բիզնեսներին և սպառողներին առաջարկելով այլընտրանք ավանդական դատական գործընթացներին:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլարդը, որը նշեց, որ այս համաժողովում քննարկման առարկա դարձած հարցերը կհեշտացնեն բիզնես գործնեությունը Հայաստանում.

“Վերջին ամիսներին մենք քննարկել ենք կոռուպցիայի նվազեցման և հարկային և մաքսային համակարգերի բարեփոխումներին նվիրված հարցեր և պատրաստ ենք հանդես գալ բավականին նպաստավոր առաջարկներով”,-ասաց նա:

Բիզնեսի վեճերը հնարավոր է լուծել ավելի արագ` վեճերի լուծման այլընտրանքային ճանապարհով: Արդարադատության նախարարությունը գործարարներին խրախուսելու համար  հորդորում է դատարանների փոխարեն դիմել միջնորդներին.

“USAID-ը կօգնի Հայաստանում միջնորդների ֆինանսավորման և հանրային իրազեկման քարոզարշավն իրականացնելու համար: Խնդիրները լուծելու այս նոր ոճը տնտեսոության ոլորտում կխթանի գործարարների վստահությունը, ինչպես նաև Հայաստան կբերի նոր ներդրումներ”,-հավելեց Քարեն Հիլարդը:

Արդարադատության նախարարի  տեղակալ  Եղիշե Կիրակոսկյանը կարևորեց այս քննարկման անհրաժեշտությունը մեր երկրի համար և ողջունեց այն:

“Ի-Դի- ԷՄ –Սի” ծրագրի միջազգային խորհրդատու Ջոն Դոունսը  տեղեկացրեց, որ օրենքները պետք է այնպես լինի, որ միայն իրավաբանները հաասկանան, բայց պետք է զերբազատվել անառողջ օրենքներից, նրա դիտարկմամբ ոչ մեկի հարկավոր չեն բարդ ու ծանր ընկալելի օրենքները:

“Ի-ԴԻ-ԷՄ-ՍԻ” ծրագիրը նպաստելու է, որպիսի ճիշտ որակ ապահովվի թե բրենդավորման և թե միջազգային շուկա դուրս գալու ծրագրերում:

Համաժողովի նպատակն է Հայաստանում ՎԱԿ համակարգերի բարեփոխումները քննարկել որպես գործարար միջավայրի բարելավման բաղկացուցիչ մաս, ներկայացնելով ՎԱԿ համակարգի ամերիկյան փորձը և կազմակերպել արբիտրաժի և դատական միջնորդության դատախազ:

“Վեճերը կարող են նաև օնլայն կարգավորվել և հարկավոր է հասնել այդ աստիճանին”,-հավելեց Ջոն Դոունսը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ