16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հռոմի պապի պատմական քայլը

Հռոմի պապը հատուկ հրաման է արձակել Վատիկանի արդարադատության համակարգի բարեփոխումների համար: Մասնավորապես նորամուծություններ են նախատեսվում քրեական օրենսգրքում, որոնց թվում` խստեցնել պատիժները` երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ բռնություն գործադրելու դեպքերում:

Ինչպես գրում է իսպանական “El Pais” թերթը, հայր Ֆրանցիսկոսն այս բարեփոխումներով շարունակում է Բենեդիկտոս 16-րդի սկսած մանկապղծության դեմ պայքարը: Վատիկանի օրենսդրության մեջ ավելի խիստ պատիժներ կսահմանվեն այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսիք են երեխաների առեւտուրը, անչափահասների նկատմամբ գործած բռնությունները, մարմնավաճառության հարկադրումը եւ մանկական պոռնոգրաֆիայի տարածումը:

Բացի այդ, չեղյալ է հայտարարվում ցմահ բանտարկությունը, մաքսիմալ բանտարկության ժամկետը սահմանվում է 30-35 տարի: Բոլոր տեսակի պատիժներն այսուհետ կտարածվեն կրոնական ծառայողների եւ պետական իշխանության ներակայցուցիչների վրա:

Փաստաթուղթը նախատեսում է նաեւ մի շարք քայլեր` ուղղված փողերի լվացման դեմ պայքարին եւ ահաբեկչությանը հակազդելուն: Իտալական “Corriere della Sera”-ի փոխանցմամբ` հայր Ֆրանցիսկոսի ընդունած բարեփոխումը պատմական բնույթ է կրում, քանի որ Վատիկանի օրենսդրությունը չէր փոփոխվել 1929-ից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ