03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ի վերջո ունե՞նք սփյուռքի նախարարություն, թե` ոչ. ՌԴ դեսպանատան մոտ ստորագրահավաք է /վիդեո/

Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ այս պահին հավաքվել են մի խումբ քաղաքացիներ եւ լրագրողներ, ովքեր պահանջում են ՌԴ-ում խոշոր ավտովթարի եւ 18 մարդու  ոչ կանխամտածված սպանության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի մարդկային իրավունքները հարգել: Ըստ ակցիայի մասնակիցների` եթե Հրաչյա Հարությունյանի փոխարեն լիներ ՌԴ քաղաքացի, ապա նրա հետ այդպես չէին վարվի: Ակցիայի մասնակիցները հիմնական խնդիրը համարում […]

Վահե Ավետյանի ուղեղի կիսագնդի 4 սմ շեղումը առաջացել է շատ արագ եւ ուժգին հարվածից /լրացված/

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ռազմական բժիշկ Վահե Ավետյանին եւ նրա ընկերներին “Հարսնաքար” ռեստորանային համալիրում բռնությունների ենթարկելու գործով դատական նիստում այսօր դատարանը լսելու է բժիշկ Արման Հակոբյանին: Նշենք, որ տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը անցած նիստին միջնորդել էր, որ բժիշկը  դատակոչվի որպես վկա: Դատական նիստը սկսվեց կես ժամ ուշացումով: Դաատվոր Դավիթ […]

ՀՀ օմբուդսմենը դիմել է իր ՌԴ գործընկերոջը` Հրաչյա Հարությունյանի իրավունքների պաշտպանության խնդրով

Այսօր Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պաշտոնապես դիմել է իր Ռուսաստանի գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին՝ Հրաչյա Հարությունյանի արժանապատվության եւ այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով: Ստորեւ ներկայացնում ենք պաշտոնական գրության ողջ տեքստը. “Ընդունեք իմ խորին ցավակցությունները հուլիսի 13-ի սարսափելի ճանապարհատրանսպորտային պատահարի եւ 18 անմեղ մարդկանց վախճանի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որին […]

Կանացի խալաթով դատարան բերված ազատամարտիկ-վարորդն արտասվել է /վիդեո/

ՌԴ Օզնոբիշինո բնակավայրի մոտ տեղի ունեցած ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ կասկածվող հայազգի Հրաչյա Հարությունյանը դատարանի առջեւ է կանգնել: Դեռեւս երեկ նա հիվանդանոցում է եղել` ծանր վիճակում, սակայն նա ստիպված էր դատարան ներկայանալ` ցուցմունք տալու: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել “Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որը հանգեցրել է 2 եւ ավելի անձանց մահվան” հոդվածով, հաղորդում է “НТВ”-ն: […]

Ներսիկ Նազարյանի փեսային բերման են ենթարկել

Հուլիսի 14-ին, ժամը 02.20-ի սահմաններում, Երեւանի Փափազյան փողոցից ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 1982 թ. ծնված Արթուր Մ.-ն՝ իր անձնական օգտագործման ”Բենթլի” ավտոմեքենայով, 1986 թ. ծնված Վաչագան Ս.-ն, 1987 թ. ծնված Երվանդ Ս.-ն՝ ”Միցուբիշի” ավտոմեքենայով:  Վաչագան Ս.-ն եւ Երվանդ Ս.-ն ուղարկվել են ՀՀ ԱՆ նարկոլոգիական դիսպանսեր՝ փորձաքննության, իսկ նշված ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ […]

Ոստիկանական համակարգի միակ պարտականությունը հարստահարիչների անվտանգության ապահովումը չէ.ՀՎՇ

Սփյուռքում գործող Հայկական Վերածնունդ Շարժման բոլոր մասնաճյուղերը միացյալ կերպով դատապարտում են խաղաղ ժողովրդական երթի ընթացքում Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուքասզյանի ձերբակալության փաստը, ինչպես նաև ոստիկանական ուժերի կողմից երթի մասնակիցների օղակման և արգելափակման իրողությունը: ՀՎՇ-ը հիշեցնում է նաև նախկինում նույն ոստիկանական ապարատի կողմից թույլ տրված բազմաթիվ այլ իրավախախտումների մասին, որոնց միակ նպատակն է եղել պաշտպանել հանցագործ օլիգարխիայի […]

Հովիտն ունի նոր գյուղապետ

Երեկ ընտրություններ կայացան ոչ միայն Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում, այլև Շիրակի մարզի Հովիտ գյուղում: Ըստ ԿԸՀ-ի` 394 ընտրողից ընտրություն է կատարել 262-ը: Այստեղ առաջադրվել էին անկուսակցական Ռազմիկ Հակոբյանը և ՀՀԿ-ական Ավետիք Մեսրոպյանը: Նախնական տվյալներով` հաղթել է վերջինս` ստանալով 134 քվե, իսկ Հակոբյանը հավաքել է 124 ձայն: Հիշեցնենք, որ Հովիտի նախկին գյուղապետ Սամվել Պետրոսյանը փետրվարի 27-ին […]

14 ամյա աղջկան բռնաբարել է խորթ հայրը /վիդեո/

Սեքսոպաթոլոգ Մարատ Զաքարյանը Henaran.am-ի հետ զրույցում խոսեց մանկապղծության դեպքերի մասին: Խոսելով զոհերի հոգեբանական տարաբնույթ վիճակների մասին` նա մասնավորապես մատնանշեց մի դեպք. “14  տարեկան աղջկան հայրացուն բռնաբարել էր: Աղջիկը հղիացել էր՝ սկզբից շատ մեծ ռեակցիա էր տվել այդ ամենին, հետո ամուսին կոչվածը թողել գնացել էր”: Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում:

Աղանդավորական կազմակերպությունը օծում է սերմնահեղուկով

Հայաստանյայց ավետարանական եկեղեցու հովիվ, վերապատվելի Արմեն Միքայելյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Հանքավանի “Շողիկ” ճամբարում սեռական դաստիարակության ժամերին երեխաների համար պոռնոֆիլմեր են ցուցադրվել, տղամարդկանց եւ կանանց մերկ նկարներ: Ահազանգից հետո ճամբարում ֆիլմի ցուցադրությունը դադարեցվել է, բայց մնացած բողոքական ճամբարներում, Արմեն Միքայելյանի խոսքով՝ “այդ այլանդակությունները շարունակվում են”:  “Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոն” հասարակական […]

Կալանավորվեց Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետը

ՀՀ կառավարության որոշումներով հաստատված ”ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության” 2012-2013թթ. ծրագրերի իրականացման գործընթացում պաշտոնեական դիրքն օգտագործելով և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու համար Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի