04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Աղանդավորական կազմակերպությունը օծում է սերմնահեղուկով

Հայաստանյայց ավետարանական եկեղեցու հովիվ, վերապատվելի Արմեն Միքայելյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Հանքավանի “Շողիկ” ճամբարում սեռական դաստիարակության ժամերին երեխաների համար պոռնոֆիլմեր են ցուցադրվել, տղամարդկանց եւ կանանց մերկ նկարներ:

Ահազանգից հետո ճամբարում ֆիլմի ցուցադրությունը դադարեցվել է, բայց մնացած բողոքական ճամբարներում, Արմեն Միքայելյանի խոսքով՝ “այդ այլանդակությունները շարունակվում են”:

 “Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոն” հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ իրենք էլ են նման ահազանգեր ստացել:

“Ավելին, շատ ահավոր եւ վերին աստիճանի լկտի են. վերաբերմունք են բացահայտ ցուցաբերում անչափահասների նկատմամբ, ու հետաքրքիր է, աղանդավոր ծնողների մասնակցությամբ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ամարյանը: Նա չբացեց փակագծերը՝ նշելով, որ առաջիկայում կխոսի այդ թեմայով:

Henaran.am-ի տեղեկություններով, աղանդավորական մի կազմակերպությունում երեխաներին օծում են սերմնահեղուկով, եւ հայտարարում են, որ առողջությանը օգտակար է: Ամարյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց այս տեղեկությունը: Միայն ասաց, որ իր ղեկավարած կազմակերպությունն էլ է նման ահազանգեր ստացել: “Զբաղվում ենք, չեմ կարող հաստատ բան ասել դեռ”,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ