03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանի Օմբուդսմենը մեկնում է Մոսկվա՝ Հրաչյա Հարությունյանի գործով

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով կիրակի օրը՝ հուլիսի 21-ին, կմեկնի Մոսկվա: Նախատեսվում է Պաշտպանի այցը Հրաչյա Հարությունյանին: Կարեն Անդրեասյանը գործը կքննարկի նաեւ Հրաչյա Հարությունյանի փաստաբանների հետ: Այցի շրջանականերում նախատեսվում են նաեւ հանդիպումներ խնդրի հետ առնչություն ունեցող մի շարք պաշտոնյանների, հայ համայնքի ներկայացուցիչների եւ այլ շահագրիգիռ անձանց հետ: Կարեն Անդրեասյանի Մոսկովյան այցի մանրամասների […]

ՎՊ հաշվետվության ուսումնասիրության արդյունքում 6 նյութ ուղարկվել է ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է ՀՀ վերահսկիչ պալատի` 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրությունը: 2013թ. հուլիսի 17-ի դրությամբ՝ ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են 6 նյութեր եւ ուղարկվել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար: ՀՀ Ազգային ժողովից ստացված ՀՀ վերահսկիչ պալատի` 2012թ. տարեկան և պալատի կայքէջում տեղադրված 17 […]

Արդարադատության նախարարության պարզաբանումը Հրաչյա Հարությունյանի արտահանձման վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարությունն անդրադարձել է ՌԴ-ում ձերբակալված Հրաչա Հարությունյանի արտահանձնման հնարավորությանը: Նախարարության հայտարարության մեջ ասված է. ”Վերջին շրջանում մամուլում լայնորեն շրջանառվում են կարծիքներ Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարից հետո կալանավորված` ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությանյանի ”էքստրադիցիայի” վերաբերյալ: Նկատի ունենալով հիշյալ օտարահունչ բառի անհարկի օգտագործումը հասարակության լայն շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար է գտնում հստակեցնել հանցագործություն կատարած անձանց հանձնման՝ […]

Ոստիկանապետի հետ խոսել է որպես տղա. Բուդաղյանների փաստաբան

Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպմանը չհերքեց, որ գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Արայիկ Բուդաղյանը հանդիպել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:  Սակայն նա հրաժարվեց որեւէ մանրամասնել: “Երկու տղամարդ զրուցել են: Կա տեղեկատվություն, որը հրապարակման ենթակա չէ: Տղամարդկանց զրույցը սովորաբար չի հրապարակվում”,-ասաց փաստաբանը: Հիշեցնենք, հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան առջեւ փոխհրաձգություն է տեղի […]

Հրաչյա Հարությունյանին տեղափոխել են “Բուտիրկայի” հոգեբուժական բաժանմունք

Պոդոլսկի մոտ տեղի ուենցած վթարի մեջ մեղադրվող հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանին տեղափոխել են “Բուտիրկա” բանտի հոգեբուժական բաժանմունք, գրում է “Комсомольская правда”-ն: Դրա համար 2 պատճառ կա: Նախ, գործում անպայման պետք է լինի մեղադրյալի հոգեկան առողջության մասին փաստաթուղթ: Եթե քննիչը միջազգային հարցում անցկացնի` արդյոք Հրաչյա Հարությունյանը հոգեբանի մոտ գրանցված է եղել բնակության վայրում, ապա պատասխանը միայն […]

Որ Սուրիկ Խաչատրյանն է կրակել՝ փաստաբանը չի կարծում, որ օդից վերցված է /վիդեո/

Գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպմանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կատարված միջադեպի նախաքննությունը անբավարար է գնահատում: Հիշեցնենք, հունիսի 1-ին Խաչատրյանի տան առջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել, մեկ հոգի սպանվել է, կա երկու տուժող, կալանավորված է երկու անձ, որից մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղան է: Գնդապետին նույնպես մեղադրանք […]

6 դիրքապահ զինվոր է սպանվել, ով՞ ա պատասխան տալու. սպանվածի հայր /վիդեո/

Սպանված զինծառայող Անդրանիկ Սարգսյանի հայրը՝ Սարգիս Սարգսյանը, այսօր կառավարություն էր եկել իր հուսահատությունը բողոքի ակցիաներով՝ կառավարությանը դիմող մարդկանց հետ կիսելու: Henaran.am-ի հետ զրույցում Սարգիս Սարգսյանը հիշեց 6 զինվորի կյանք խլած դեպքի մանրամասները. ”Վեց դիրքապահ զինվորներ, լրիվ նարյադը սպանվելա: Մինչև էսօր ոչ մի շուն պատասխան չի տվել”,-ասաց զայրացած հայրը: Սարգիս Սարգսյանը տեղեկացրեց, որ ըստ պաշտոնական վարկածի` […]

Ռուսաստանի Օմբուդսմենի առաջին պաշտոնական արձագանքը եւ Հրաչյա Հարությունյանի դստեր խնդրանքը Կարեն Անդրեասյանին

Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Վլադիմիր Լուկինը չնայած այս օրերին գտնվում է արձակուրդում, այդուհանդերձ հանձնարարել է հրատապ արձագանքել Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի գրությանը: Կարեն Անդրեասյանին ուղղված պաշտոնական գրության մեջ նշված է, որ “Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատում մեր պետությունների իրավապաշտպան կառույցների միջեւ սերտ համագործակցությունը”: Ռուսաստանի Օմբուդսմենը նաեւ հայտնել է, որ “Ռուսաստանի Դաշնության […]

Քաղաքագետը “Вести”-ի լրագրողին առաջարկում է ման գալ Մոսկվայում հարբած-ընկածներին

Օրեր առաջ Նոր Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարի մեջ մեղադրվող “ԿամԱԶ”-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ռուսական կողմի վերաբերմունքի վերաբերյալ այսօր իր տեսակետը հայտնեց “Գլոբալիզացիայի  եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի” նախագահ Ստեփան Գրիգորյանը: Նա ցավակցություն հայտնեց, սակայն մանրամասնեց, թե ում. “Ցավակցություն ճշտեմ` ում. այն մարդկանց հարազատներին, որոնք զոհվել են Ռուսաստանում ավտովթարներից, երբ վարորդները խմած էին: Միայն այս […]

Քննիչները խախտում են հանցագործությունից տուժած մարդկանց իրավունքները

Քրեական գործով տուժողները հաճախչեն ստանում քննիչների կողմից կայացված քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշումը, նույնիսկ այն դեպքերում, երբ այդպիսի պահանջով նրանք դիմում են քննիչներին: Արդյունքում, հանցագործությունից տուժած մարդիկ զրկվում են իրենց շահերը արդյունավետ պաշտպանելու հնարավորությունից, քանի որ երբ քննիչն ընդամենը գրավոր տեղեկացնում է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին, չնշելով այդ որոշումը կայացնելու հիմքերը, այդ որոշումները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի