Քրեական գործ` Արարատի մարզպետարանի եւ Արտաշատի քաղաքապետարանի դեմ
Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Արարատի մարզպետարանի եւ Արտաշատի քաղաքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից Արտաշատի քաղաքապետարանում` Արտաշատի քաղաքային լճի եւ դրա շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքների համար ՀՀ կառավարության 29.03.2012թ. թիվ 362-Ն որոշմամբ հատկացված գումարների ծախսման ճշտության ստուգման, […]





































