03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կեղծ է

Հայ ազգային կոնգրեսի անունից հայտարարություն է տարածվել Երեւանի «Փակ Շուկայի» շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Տեղեկացնում ենք, որ այս հայտարարությունը կեղծ է: Հայտնում ենք, որ Հայ ազգային կոնգրեսի անունից հանդես կարող են գալ միայն արդարադատության նախարարությունում գրանցված Հայ ազգային կոնգրես կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունը: Մնացած այլ հայտարարությունները ինքնակոչության դրսեւորում են:   Հայ ազգայի կոնգրեսի մամուլի […]

Ծեծի են ենթարկել մամուլի խոսնակին

Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը Վերջին շրջանում ակնհայտ կերպով սաստկացել ենինչպես ոստիկանության, այնպես էլ որոշ քաղաքական ուժերի և քրեական տարրերի հետապնդումներն ուսպառնալիքները : Նախախորհրդարանի անդամների ու աջակիցների նկատմամբ: Դրանց թվում հատկանշական են Նախախորհրդարանի անդամներ ԵղիաՆերսեսյանի ու Դմիտրի Հարությունյանի նկատմամբ ոստիկանության հետապնդումերը, Նախախորհրդարանի աջակիցներ Տաթև Մայիլյանի ուՇողիկ Մելքոնյանի նկատմամբ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի սեռական բնույթի վիրավորանքն ուսպառնալիքները, Ծածկած շուկայի […]

Հեղինեն սպանել է երիտասարդին եւ դիակը թաքցրել է նկուղում

Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Ստեփանավանի  բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քանի օր առաջ 1991 թ. ծնված Հեղինե Գ.-ն դանակով հարվածել և սպանել է 1975 թ. ծնված Ալեքսանդր  Կլիմովին: Ոստիկանության ծառայողները Հեղինե Գ.-ին բերման են ենթարկել բաժին, որտեղ նա հայտարարել է, որ Ա. Կլիմովին սպանել է ինքը: Սեպտեմբերի 2-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների […]

Պռոշյանցիները արդարադատություն են պահանջում /ֆոտո, վիդեո/

Մինչ Հայաստանի ոստիկանության բարձաստիճան ղեկավարության հանդիպումից վերադառնային բանակցողները, ոստիկանության շենքի առաջ բողոքավոր պռոշյանցիներն ու դաշնակցականները հայրենասիրական երգեր էին հնչեցնում: Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են արդար դատաքննություն, որպեսզի պարզվի, թե ով է սպանել Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանին: Ոստիկանությունից տեղեկացրել էին, որ ակցիայի 4 մասնակիցներին կընդունեն եւ կլսեն իրենց պահանջը: Ոստիկանություն գնացին պռոշյանցի Վովա Սահակյանը, […]

Փակ շուկայի հետ կապված անհասկանալի է իրավապահ մարմինների և առաջին հերթին` ՀՀ ոստիկանության դիրքորոշումը. ՄԻՊ

ՄԻՊ-ի աշխատակազմը հայտարարություն է տարածել. ”Ծածկած շուկայի խնդրով արդեն պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, այլ ոչ թե` նախարարություններն ու քաղաքապետարանը: Այլևս ակնհայտ է, որ Ծածկած շուկայում իրականացված շինարարությունն ապօրինի է, ինչը հաստատող հայտարարություններով բազմիցս հանդես են եկել ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Վերջին գրությամբ Երևանի քաղաքապետարանը, որն, ի դեպ, պատասխանատու […]

Պահանջատեր են` ինչ են ուզում ոստիկանապետից /լրացված, վիդեո/

Այս պահին ՀՀ ոստիկանության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչները: Նրանք պահանջում են բացատրություն տալ, թե ինչ է կատարվում հինգ ամիս առաջ այս օրը սպանված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործում: Պռոշյանցի Վովա Սահակյանը իր խոսքում նշեց, որ Հրաչ Մուրադյանը սպանվել է պետական շենքի` գյուղապետարանի առաջ, և ազատամարտիկի , Մարտական խաչի […]

Ի պաշտպանություն Դմիտրի Հարությունյանի

Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանը,  որին անհիմն կերպով կասկածում են ս.թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կատարվող ապօրինի շինարարության  դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, այս պահին դեռևս գտնվում է Էրեբունու քննչական մեկուսարանում: Նրան հարցաքննում են, շուտով կտեղափոխեն Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների առաջին ատյանի դատարան` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության […]

Օմբուդսմենն առաջարկում է հետաձգել սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձերի վճարումը

ՄԻՊ աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. ”2013-2014թթ. ուսման վարձավճարների կտրուկ բարձրացումը մեծ վրդովմունք է առաջացրել հասարակության մեջ: Մշտապես մտահոգված լինելով բարձրագույն կրթության մատչելիության խնդրով՝ մտավախություն ունենք, որ նման թանկացումները երկրում գոյություն ունեցող ոչ բարենպաստ սոցիալ-տնտեսական պայմաններում կարող են հանգեցնել մի խումբ անձանց` բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու սահմանադրական իրավունքի սահմանափակմանը:    ՀՀ Սահմանադրությունը, ինչպես […]

Հենրիկ Նավասարդյանի որդին թքել ու հայհոյել է ակտիվիստներին

Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդուն՝ Դավիթ Նավասարդյանին բերման են ենթարկել ոստիկանություն ոչ սթափ վիճակում: Henaran.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացրին, որ ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Porsche Cayenne մակնիշի 10 PR 100 համարանիշի ավտոմեքենան: Վարորդը Շողիկ Քարամյանն է եղել, սակայն Դավիթ Նավասարդյանը ևս գտնվել է ավտոմեքենայում:  Ըստ տարածված լուրերի՝ Նավասարդյանի […]

Բերման ենթարկված ակտիվիստի կնոջ հայտարարությունը

Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանի կինը ամուսնուն բերման ենթարկելու, այնուհետեւ մեկուսարան տեղափոխելու կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. “Հարգելի գործընկերներ: Նույնիսկ օրենքը չի պաշտպանում ձեզ Հայաստանի Հանրապետության օրինապահ մարմինների անօրինական գործողություններից: Ոչ միայն ձեզ, այլև ձեր երեխաներին: Օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը ես, ամուսինս` Դմիտրի Հարությունյանը, մեր դուստրը, ինչպես նաև մեր ընկեր Հրաչյա Միրզոյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի