16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ի պաշտպանություն Դմիտրի Հարությունյանի

Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանը,  որին անհիմն կերպով կասկածում են ս.թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կատարվող ապօրինի շինարարության  դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, այս պահին դեռևս գտնվում է Էրեբունու քննչական մեկուսարանում:

Նրան հարցաքննում են, շուտով կտեղափոխեն Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների առաջին ատյանի դատարան` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության հարցը լուծելու նպատակով:

Ըստ մեր տվյալների, քրեական հետապնդում իրականացնող մարմինը հատուկ շահագրգռություն ունի Դմիտրի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու հարցում:  Իսկ գործադիրից կախված մեր դատարանի պարագայում քիչ հավանական է, որ դատարանը դեմ գնա ոստիկանության նպատակներին:

Դ. Հարությունյանին աջակցելու նպատակով խնդրում ենք հավաքվել Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի մոտ: Հասցեն`Հրաչյա Ներսիսյան 10:
Գործի հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք հասարակությանը: Տեղեկացնում են Նախախորհրդարան նախաձեռնությունից: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ