18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հենրիկ Նավասարդյանի որդին թքել ու հայհոյել է ակտիվիստներին

Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդուն՝ Դավիթ Նավասարդյանին բերման են ենթարկել ոստիկանություն ոչ սթափ վիճակում: Henaran.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացրին, որ ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Porsche Cayenne մակնիշի 10 PR 100 համարանիշի ավտոմեքենան: Վարորդը Շողիկ Քարամյանն է եղել, սակայն Դավիթ Նավասարդյանը ևս գտնվել է ավտոմեքենայում: 

Ըստ տարածված լուրերի՝ Նավասարդյանի որդին անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Երևանի քաղաքապետարանի դիմաց ակցիա անողների նկատմամբ, ովքեր պահանջում են իր հոր հրաժարականը: Նա թքել ու հայհոյել է ակցիայի մասնակիցներին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ի գիշերը ակտիվիստներ Միհրան Մարգարյանին և Բաբկեն Տեր-Գրիգորյանին ծեծի էին ենթարկել և կասկածներ կային, որ այդտեղ ևս Դավիթ Նավասարդյանը առնչություն է ունեցել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ