07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Որ Սուրիկ Խաչատրյանն է կրակել՝ փաստաբանը չի կարծում, որ օդից վերցված է /վիդեո/

Գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպմանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կատարված միջադեպի նախաքննությունը անբավարար է գնահատում:

Հիշեցնենք, հունիսի 1-ին Խաչատրյանի տան առջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել, մեկ հոգի սպանվել է, կա երկու տուժող, կալանավորված է երկու անձ, որից մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղան է:

Գնդապետին նույնպես մեղադրանք է առաջադրվել, որը ըստ փաստաբանի` նշանակում է “սեւին ասել սպիտակ”: Բուդաղյանը դեռեւս հիվանդանոցում երկու անգամ ցուցմունք է տվել: Մեղադրանք առաջադրելուց հետո ցուցմունք չի տվել: “Դա 4-5 ժամանոց ցուցմունք է, որ դեռեւս առողջությունը թույլ չի տալիս: Բայց հետզհետե բարելավվում է”,-ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերում է Բուդղյանի հարազատների հայտարարություններին, որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է կրակել՝ փաստաբանը չի կարծում, որ օդից վերցված են: “Կարող են լինել այդպիսի տվյալներ նախաքննությունում: Տեսանյութը մոնտաժված է, բայց ես չեմ ասում, որ պատշգամբ է երեւում եւ վրան Սուրիկ Խաչատրյանն է”-,-ասաց փաստաբանը:

Հայկ Ալումյանը 4 օր առաջ միջնորդություն է ներկայացրել  քրեական հետապնդումը դադարեցնելու համար:

Դիտեք նաեւ տեսանյութը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ