03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Անժամկետ հացադուլ Ազատության հրապարակում /վիդեո/

Ազատամարտիկ Շամիր Սահակյանը այլևս չի կարող հանդուրժել իր հանդեպ անտարբերությունը: Նա հուլիսի 12-ից անժամկետ հացադուլի է նստել Ազատության հրապարակում: Շամիրը առողջական լուրջ խնդիրներ ունի, բայց հավաստում է, որ կպայքարի: Երկու անչափահաս երեխաների հայրը առողջությունը տվել է արցախյան գոյամարտին . 17 տարեկանից Ասկերանի գնդում է կռվել: Հաշմանդամության համար ստացած թոշակի  50 հազարից 40 հազարը բնակարանի վարձ […]

Ինչ է տեղի ունեցել ”Հոկտեմբերի 27-ի” գործով ցմահ դատապարտվածի հետ

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ ”Հոկտեմբերի 27-ի” գործով ցմահ ազատազրկման դատապարտված, նախկինում բժիշկ Էդիկ Գրիգորյանը երեկ վատ է զգացել, սակայն գիտակցությունը չի կորցրել:  ”Վատ է զգացել, դիմում է գրել, և առավոտյան շուտ արդեն բժիշկներն այնտեղ էին, հիմա նա բուժզննում է անցնում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց բաժնի աշխատակիցը: Նշենք, որ ըստ aravot.am-ի` […]

Բերման է ենթարկվել Գարեգին Չուգասզյանը

Հուլիսի 12-ին  կայացավ Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնության հերթական հանրահավաքը:Հանրահավաքի վերջում ելույթ ունեցավ Նախախորհրդարանի նախաձեռնող խմբի համակարգող Գարեգին Չուգասզյանը, ով խոսեց ՊՆ  սպա Վահե Ավետյանի սպանության մասին, անդրադարձավ երկրում տեղի ունեցող անարդարություններին, մասնավորապես Երևանի Փակ շուկայում իրականացվող ապօրինի շինարարությանը: Չուգասզյանը հանրահավաքի մասնակիցներին առաջարկեց բարբարոսություն անհապաղ դադարեցնելու համար հավաքը շարունակել Փակ շուկայի դիմաց: Սակայն հավաքի մասնակիցների երթը Մաշտոց-Թումանյան փողոցների […]

՛՛Ստորագրում եմ Կիպրոսի դատախազի յուրաքանչյուր խոսքի տակ՛՛

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողները Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցին նաև Կիպրոսի դատախազի հայտարարության մասին, որ առանց անձի թույլտվության հնարավոր չէ օֆշորային գոտում ձեռնարկություն գրանցել: ՛՛Իհարկե, ես իրավունք չունեմ չհավատալու Կիպրոսի դատախազի ասածներին, սակայն ուշադրություն դարձրեք՝ Կիպրոսի դատախազը վերջում ասաց մի կարևոր նախադասություն, որեւէ կոնկրետ գործի վերաբերյալ կարծիք հայտնելու համար ես պետք է ծանոթ լինեմ գործի […]

Աղվան Հովսեփյանը դատախազին ազատել է աշխատանքից

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` 2013թ. հուլիսի 12-ի հրամանով աշխատանքից ազատվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Գեւորգ Երեմյանը։ Նրա փոխարեն ՀՀ գլխավոր դատախազի` նույն օրվա մեկ այլ հրամանով վարչական շրջանների դատախազ է նշանակվել Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ջոն Ֆարխոյանը։

Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

Քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Մասնավորապես` Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ Հ.Սիմոնյանը հաղորդում է ներկայացրել, որ նշված գյուղի գյուղապետ Ա.Մկրտչյանը գյուղացիներից հավաքել է ՀՀ կառավարության կողմից ինքնարժեքով բաժանվող պարարտանյութի և դիզելային վառելիքի գումարները, սակայն դրանք լիարժեք չի հատկացրել:  Հ.Սիմոնյանը նաև նշել է, որ Ա.Մկրտչյանը գյուղապետարանի բյուջեից […]

Մեր երկրում ստեղծված որոշումներին ենթարկվում է անգամ երկրի ամենազորեղ մարդը” ԱՄՆ ֆեդերալ դատավոր/վիդեո/

Այսօր՝ հուլիսի 12-ին հայ և ամերիկացի դատավորները քննարկեցին վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգի բարեփոխումները : Լրագրողների հետ անց կացրած ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ Ֆեդերալ դատավոր Ռիկարդո Մարտինեսը նշեց. “Մենք չենք եկել որ հայ ժողովրդին ասենք ինչ անել կամ ինչպես անել, մենք պարզապես ուզում ենք մեր վերջին տարիների փորձը և քաղաքած դասերը ցույց տալ և դուք որոշեք թե […]

ՀՐԱՏԱՊ. Հայրիկյանի գործով միջադեպ դատարանում /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դատաքննությանը՝ դատարանը որպես վկա հարցաքննելու է ոստիկանության երկու ձգաբանների եւ դատաբժշկին: Նման միջնորդություն նախորդ նիստին ներկայացրել էր ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը: Դատաբժշկի ցուցմունքի ժամանակ, երբ Սիրունյանը հարցեր էր ուղղում, տուժող Պարույր Հայրիկյանը խոսք խնդրեց: Երբ նա ցույց տալով […]

Անուններ չեն տալիս, բայց… բացահայտումներ Հրաչ Մուրադյանի սպանության գործով

Ստեղծվել է ՛՛Հրաչ Մուրադյան-արդարության պահանջ՛՛ հասարակական շարժում՝ պարզելու համար, թե ովքեր են Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության իրական պատվիրատուները:Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Հիշեցնենք, Հրաչ Մուրադյանը սպանվեց ապրիլի երկուսին գյուղապետարանի դիմաց:  ՛՛Մեր նպատակն է, որ բացահայտվեն ու օրենքի ամբողջ խստությամբ պատժվեն այս սպանության իրական պատվիրատուները: Մեզ պետք չէ, որ […]

Օդաչուները մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին. բողոքի ակցիա նախագահականի մոտ /վիդեո/

ՀՀ նախագահի նստավայրի դիմաց այսօր՝ հուլիսի  12-ին բողոքի ակցիա են նախաձեռնել հաշմանդամ օդաչուները: Նրանց խոսքով, իրավունքների “գարանտը” մեր երկրում նախագահն է, դրա համար էլ հավաքվել են այստեղ: Նրանց նպաստներն ու թոշակները չեն վճարվել: Հաշմանդամ օդաչու Դավիթ Դավթյանի խոսքով, այս ամենի մեղավորը Հայաստանի էքս նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Նրա օրոք “Արմավիան” գերիշխող դիրքում հայտնվել, իսկ հիմա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի