04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Անժամկետ հացադուլ Ազատության հրապարակում /վիդեո/

Ազատամարտիկ Շամիր Սահակյանը այլևս չի կարող հանդուրժել իր հանդեպ անտարբերությունը: Նա հուլիսի 12-ից անժամկետ հացադուլի է նստել Ազատության հրապարակում: Շամիրը առողջական լուրջ խնդիրներ ունի, բայց հավաստում է, որ կպայքարի:

Երկու անչափահաս երեխաների հայրը առողջությունը տվել է արցախյան գոյամարտին . 17 տարեկանից Ասկերանի գնդում է կռվել: Հաշմանդամության համար ստացած թոշակի  50 հազարից 40 հազարը բնակարանի վարձ է տալիս: Ասում է` այլևս չի կարող դիմանալ, անգամ հանուն հայրենիքի.

“Ցանկացած դեպքում ես շարունակելու եմ հացադուլը, թեկուզ իմ առողջական վիճակը թույլ կտա թե ոչ, ինձ ավելի հեշտա ստեղ նստեմ, ցավեր քաշեմ քան թե գնամ տուն ու տեսնեմ տանեցիների վիճակը, թոշակս 2 օր առաջ ստացել եմ թողել եմ տանը ու եկել եմ”,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց ազատամարտիկը:

Շամիրը մասնագիտություն չունի.”Ոնց եք պատկերացնում, 17 տարեկանում  ես պետքա ուսանող լինեի, բայց արկի պայթյունից հաշմանդամ եմ դարձել, երբ պիտի մասնագիտություն ստանայի” :

Շամիր Սահակյանը արդեն ոչ մեկին չի հավատում, չի կարողանում հանդիպել Պ նախարարին: 

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ