04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վահե Ավետյանի ուղեղի կիսագնդի 4 սմ շեղումը առաջացել է շատ արագ եւ ուժգին հարվածից /լրացված/

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ռազմական բժիշկ Վահե Ավետյանին եւ նրա ընկերներին “Հարսնաքար” ռեստորանային համալիրում բռնությունների ենթարկելու գործով դատական նիստում այսօր դատարանը լսելու է բժիշկ Արման Հակոբյանին: Նշենք, որ տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը անցած նիստին միջնորդել էր, որ բժիշկը  դատակոչվի որպես վկա:

Դատական նիստը սկսվեց կես ժամ ուշացումով: Դաատվոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ մեղադրողները ուշանում են, եւ նիստը նորից հետաձգեց կես ժամով:

Այժմ հայտարարված է ընդմիջում:

ժ.15.41

Պաշտպան Մարինե Թովմասյանը հայտարարությամբ հանդես գալով՝ ասաց, որ վկան չի տիրապետում դեպքի մանրամասներին, ուստի միջնորդություն ներկայացրեց Արման Հակոբյանին քննել որպես մասնագետ, ոչ թե որպես վկա: Սակայն դատարանը մերժեց միջնորդությունը:

“Անակնկալ էր, որ պիտի հարցաքննվեմ որպես վկա, որպես մասնագետ կարող եմ հարցերին պատասխանել, դեպքից տեղյակ չեմ, մանրամասներ չեմ կարող ասել”,-ասաց Արման Հակոբյանը: Վերջինս սակայն ասաց, որ ինքը միայն գիտի, որ Վահե Ավետյանը ծեծվել եւ մահացել է: Երբ Վահեին տարան հոսպիտալ, ինքը աշխատանքի չէր, բայց կանչեցին: “Ես Վահե Ավետյանին տեսել եմ արդեն մահացած, կոմայի մեջ, շնչառական ապարատը միացրած”,-ասաց վկան:

Նեյրովիրաբույժի  պատմելով, կլինիկական ու պարակլինիկական տվյալները վկայում էին գլխուղեղի մահվան մասին՝ “հրազենից  կարող էր ապաքինվել, բայց դրանից՝ ոչ”:  Վահե Ավետյանի ուղեղի կիսագնդի 4 սմ շեղումը  առաջացել է շատ արագ եւ  ուժգին հարվածից:

 Այն հարցին, թե այդ դեպքում ինչու են երկու անգամ վիրահատել, վկան ասաց, որ ինքը իր գործն է արել, եւ վիրահատական միջամտության արդյունքում Վահեն ապրեց 12 օր: Սակայն հիվանդի մոտ, ըստ բժշկի, բացասական պրոգրես էր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ