05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Կալանավորվեց Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետը

ՀՀ կառավարության որոշումներով հաստատված ”ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության” 2012-2013թթ. ծրագրերի իրականացման գործընթացում պաշտոնեական դիրքն օգտագործելով և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու համար Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին կետով: 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 12-ին բավարարել է Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչի միջնորդությունը և կալանավորել Տիգրան Վիրաբյանին` երկու ամիս ժամկետով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ