04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ի վերջո ունե՞նք սփյուռքի նախարարություն, թե` ոչ. ՌԴ դեսպանատան մոտ ստորագրահավաք է /վիդեո/

Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ այս պահին հավաքվել են մի խումբ քաղաքացիներ եւ լրագրողներ, ովքեր պահանջում են ՌԴ-ում խոշոր ավտովթարի եւ 18 մարդու  ոչ կանխամտածված սպանության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի մարդկային իրավունքները հարգել: Ըստ ակցիայի մասնակիցների` եթե Հրաչյա Հարությունյանի փոխարեն լիներ ՌԴ քաղաքացի, ապա նրա հետ այդպես չէին վարվի: Ակցիայի մասնակիցները հիմնական խնդիրը համարում են այն, որ ՀՀ քաղաքացուն կանացի խալաթով են տեղափոխել հիվանդանոցից դատարան:

“Ոչ ոք իրավունք չունի ՀՀ քաղաքացու հետ այդպես վարվել, կանացի շորեր հագցնել, ծաղրել: Դեռեւս չի ապացուցվել նրա հանցագործ լինելը, իսկ նրան հանցագործ են անվանում”,-ասացին մասնակիցները: “Ինչը որ օրենքի սահմաններում է, ինչը որ մարդու իավունքների սահմաններում է, պահանջում ենք այդպես վարվել: Իհարկե, միտումնավոր էր այդ կանացի խալաթը հագցնելը: Հասկանո՞ւմ եք, այդ մարդը հայ ազգի հավաքական կերպարն է, ոնց որ ձեռ առնեն”,-նկատեց Մկրտիչ Մկրտչյանը “Henaran.am“-ի հետ զրույցում:

Մեկ այլ մասնակից էլ ընդգծեց, որ եթե այդ դեպքը լիներ սեւամորթ որեւէ մեկի հետ, ապա պատկերն այլ կլիներ: “Չի կարելի ամբողջ կոռումպացված համակարգը բարդել մի մարդու վրա: Եթե այդ մարդը մեղավոր է, ապա թող նրան պատժեն, բայց ոչ այդպես: Չեմ կարծում, թե դա 21-րդ դարի վարվելակերպ է: Իսկ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեր սփյուռքի եւ ԱԳ նախարարությունները պատշաճ պատասխաններ պիտի տան:

“Ի վերջո ունե՞նք սփյուռքի նախարարություն, թե` ոչ: Միանգամից պիտի հնչեր նրա ձայնը”,-շեշտեց Իշխանյանը: Ըստ Ավետիք Իշխանյանի` սա ապտակ է հայ հասարակությանը եւ նույնիսկ իշխանություններին:

”Այս քայլով ՌԴ իշխանությունները կանացի խալաթ հագցրին ոչ թե հայ քաղաքացուն, այլ Հայաստանի իշխանություններին”,-նշեց նա:

Ինչպես հայտնում է Henaran.am“-ի թղթակիցը, դեսպանատան դիմաց ստոգրահավաք է սկսել,  փաստաթուղթն ակցիայի մասնակցիները պատրաստվում են ներկայացնել դեսպանատուն:

 

Մանրամասները  տեսնյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ