19 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Էպոսագետն առաջարկեց ում ենթարկել դատահոգեբանական փորձաքննության /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձի դատավարությանը՝ դատարանը լսեց պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը՝ դատաբժշկահոգեբանական փորձաքննության ենթարկելու ամբաստանյալներ Վարդան Սեդրակյանին, Խաչատուր Պողոսյանին, Սամվել Հարությունյանին:

Վերջին երկու ամբաստանյանլերը կողմ էին, միջնորդությանը մասնակի միացավ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը: “Միայն նրանով, որ Սեդրակյանը կապ չունի այս գործի հետ եւ պետք չի նրան հետազոտել”,ասաց պաշտպանը:

Վարդան Սեդրակյանն էլ իր հերթին զարմացավ: “Եթե հիմքում այն է, որ ես մտնելով պայքարի մեջ ասել եմ, հաղթելու եմ, ապա կարծում եմ բոլորն էլ էդ նպատակով են մասնակցում: Եթե կա, որեւէ մեկը որ ասում է ինձ պետք է պարտվել կամ հինգ տոկոս քվե է հավաքել, դրանք պետք է ստուգման տանել”,-ասաց նա՝ ավելացնելով, որ այս պարագայում, պիտի բոլոր պատգամավորներներն ու քաղաքական գործիչները հետազոտվեն:

Պետական մեղադրողը առարկեց միջնորդությանը: Տուժող Պարույր Հայրիկյանի խոսքով, գուցե իր տեսակետը սուբյեկտիվ լինի:

“Պրակտիկա ունեմ, բայց առաջին անգամ եմ տեսնում, որ մարդ ուզում է ստուգվի: Ընդհանրապես փորձը ցույց է տվել, որ հակառակն են ասում”,-հայտարարեց Հայրիկյանը՝ որոշումը թողնելով դատարանի հայացողությանը:

Դատարանը մերժեց միջնորդությունը:

Վարդան Սեդրակյանի առաջարկը տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ