27 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

Հայրիկյանի գործով դատավորը տասը րոպեն մեկ ընդմիջում է հայտարարում

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դատավարությանը՝ նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը ստիպված է տասը րոպե մեկ մտնել խորհրդակցական սենյակ: Բանն այն է, որ դատարանը քննարկում է ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի նրեկայացրած միջնորդությունները: Դատավորը մերժեց փորաձարարական, մեքենայի դատատեխնիկական փորձաքննություն անցկացնելու միջնորդությունները:

Հերթական կենսաբանական փորձաքննություն նշանակելու միջնորդության քննարկմանը առարկեց մեղադրող Արամ Ամիրզադյանը՝ նշելով, որ բակում հայտնաբերված արյան հետքերը Պարույր Հայրիկյանինն են, ու համապատասխանում է հագուստի վրա առկա հետքերին:

Հիշեցնենք, որ  պաշտպանը միջնորդությամբ խնդրել էր կենսաբանական փորձաքննության ենթարկել դեպքի վայրում հայտնաբերված արնանման հետքերը, պարզել՝ արդյոք դրանք պատկանո՞ւմ են մարդու, եթե դրանք մարդու արյան հետքեր են, ապա պատկանում են տղամարդո՞ւ, թե՞ կնոջ, իսկ եթե պատկանում են տղամարդու, ապա տուժող Պարույր Հայրիկյանի արյո՞ւնն է, թե՞ ոչ:

 

“Եթե ես ասեի, որ իմ վրա չեն կրակել, եւ սուտ է ասում ամբաստանյալը, այս դեպքում դա հասկանալի կլիներ: Ամբաստանյալն ասում է՝ ես կրակել եմ: Ինքն ասում է՝ կրակել եմ, ես էլ չեմ հակադրվում իր ասածին: Այնպես որ՝ միջնորդությունն ինձ համար անհասկանալի է”,-միջնորդությանն առարկեց տուժող Պարույր Հայրիկյանը:

Ի դեպ նկատենք, որ դատավորը ամեն միջնորդություն քննարկելիս՝ խորհրդակցական սենայկում մնում է մոտ 40-50 րոպե:

Դատարանը մերժեց նաեւ այս միջնորդությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ