Դատախազին լսում ես, մեզ չէ …ամբաստանյալը հունից դուրս եկավ /վիդեո/
Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարությանը:
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ կողմերին ժամանակ էր պետք միջնորդությունները քննարկելու եւ տեսակետ ներակայացնելու համար:
Հուլիսի 9-ի դատական նիստում դատավոր Գագիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ տուժող Պարույր Հայրիկյանը քաղհայց է ներկայացրել ամբաստանյալների դեմ եւ անցավ միջնորդությունների քննարկմանը:
Քննչական փորձարարության միջնորդության քննարկման ժամանակ հունից դուրս եկավ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը: Նա դատավորին մեղադրեց, թե ինչու իր տեսակետը հաշվի չի առնում: “Դատախազին լսում ես, մեզ չէ, բա չիմանանք, ոնց ա դեպքը եղել, ոնց ա կրակվել, որ տուժել ա”,-ասաց Պողոսյանը:
Մանրամասները` տեսանյութում: