24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանում կա 920 անհայտ կորած. Լարիսա Ալավերդյան

Հունիսի 29-ը Հայաստանում եւ Արցախում հիշատակվում է որպես Արցախյան պատերազմում անհայտ կորած ազատամարտիկների օր:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պահեստազորի փոխգնդապետ Միքայել Ապրեսյանը, ով հանդիսանում է Արցախի Թալիշ գյուղի մարտական ջոկատի հրամանատար, նշեց, որ  1992 թ.-ի այս օրը ճակատագրական դարձավ հայկական վաշտի 79 տղաների համար, որոնք ազերիների անսպասելի հարձակման արդյունքում շրջափակման մեջ հայտնվելով զոհվեցին Մարտակերտի շրջանի Լենինավանի Մարաղա Մարգուշավան գյուղի մոտակայքում։ Դեպքերից մեկ տարի անց այս օրը սկսվեց հիշատակվել որպես Անհայտ կորած ազատամարտիկների օր:

Այդ մարտական գործողությունների հետեւանքով զոհվածներից “Արաբո” ջոկատից 22, “Հոկտեմբերյանի Արծիվ” վաշտից 29, “Զեյթուն” ջոկատից 7 եւ 19 արցախցիներ։

Հանդիպմանը ներկա էր նաեւ “Ընդդեմ իրավական կամայականությունների” ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, ով տարիներ շարունակ զբաղվել անհայտ կորածների հարցերով:

“Այժմ ունենք անհայտ կորածների 952 հոգանոց ցուցակ, որոնցից 520-ը խաղաղ բնակիչներ են: Տարիներ առաջ 19 հոգի վերադարձվել է Հեյդար Ալիեւի կողմից Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը, սակայն 1998 թ.-ից մենք փնտրելու գործ չենք կատարում:

1996-98թ.-ին Պրիմակովի ակցիայի միջոցով վերադարձվել է 32 հոգի, որոնց միայն 12-ն են եղել մարտական գործողությունների մասնակից, մյուսները եղել են բանտերում պատիժ անցկացնող, այլ ազգի մարդիկ:

1996թ.-ին հարցման արդյունքում Ադրբեջանը հայտնեց, որ այլեւս չունի անհայտ կորած անձ, եւ հատկապես Իլհամ Ալիեւի ղեկավար տարիներից սկսած ոչ մի կապ չի հաստատվել այդ ուղղությամբ”,-ասաց նա:

Լ. Ալավերդյանը որպես թերացում նշեց անհայտ կորածներին կարգավիճակի հատկացման բացակայությունը: Նա հայտնեց, որ երբ մի ընտանիք, որն ունի անհայտ կորած, ուզում է սոցիալական կագավիճակ ստանա, պետք է անցնի դատական ատյաններով, որ պարզվի, որը կպարզի արդյոք կա անհայտ կորած, թե ոչ:

Ի դեպ,  տիկին Ալավերդյանը փաստեց, որ  Հայաստանի բոլոր իշխանությունները  այս հարցին ուշադրություն դարձրել են: “Հիմա միջազգային Կարմիր խաչի հետ ՊՆ-ն, Առողջապահության նախարարությունը աշխատանքներ են տանում, որպեսզի ՀՀ-ի կամ ԼՂՀ-ի տարածքենորւմ պեղումներ(էքսգումացիա) կատարվի, որը թույլ կտա որոշակի արդյունք գրանցել անհայտ կորածների վերաբերյալ”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ