22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

“Հարսնաքարի” մոտ փորձում են տեղադրել Վահե Ավետյանի հուշաքարը /վիդեո/

 Այս պահին “Հարսնաքար” ռեստորանային համալիրի դիմաց բազմաթիվ մարդիկ հավաքվել են հարգելու մեկ տարի առաջ այս ռեստորանում բռնարարքի զոհ դարձած Վահե Ավետյանի հիշատակը:

Վահե Ավետյանը և նրա ընկերները  2012 թվականի հունիսի 17-ն  ենթարկվել էին դաժան ծեծի, որի արդյունքում 12 օր հետո  երիտասարդ հայր, զինվորական բժիշկ Վահե Ավետյանը այդպես էլ գիտակցության չգալով զրկվեց կյանքից:

Վահե Ավետյան շարժման նախաձեռնող խմբի անդամները այս պահին ոստիկանությունից պահանջում են թույլ տալ Վահե Ավետյանի հիշատակին նվիրված հուշաքարը  տեղադրել Հարսնաքարի տարածքում:”Այս տարածքում տեղադրվելու է դաժանաբար սպանված Վահե Ավետյանի հուշաքարը”,-սա է զետեղված քարին:

Բազմաթիվ մարդիկ պատրաստվում են մոմավառության:

Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում, որը կներկայացնենք քիչ անց:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ