03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Վարորդներն այդ մասին չգիտեն կամ ՃՈ-ն եւ կոռուպցիոն ռիսկը

“Աքիլլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր լրագրողներին ներկայացրեց մի շարք դեպքեր,  որոնք իրենց մեջ պարունակում են կոռուպցիոն ռիսկեր: Նա տեղեկացրեց, որ ԱՊՊԱ-ի նոր կտրոն ունենալու և մեքենայի դիմապակուն չփակցնելու դեպքում տուգանքը չի կազմում 150 հազար դրամ. “ԱՊՊԱ-ի վերաբերյալ բոլոր դատերը շահեցինք: Հարցն այն էր, որ եթե վարորդը ունի գործող ԱՊՊԱ կտրոն, […]

Կալանավորը կարել է աչքերը` ինչ է կատարվում . պաշտոնական արձագանք

Քրեաակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց մամուլում տպագրված այն տեղեկությունը, որ իբր “Սեւան” քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Վարդան Նազարյանը ծեծել է դատապարտյալ Հայկ Գալստյանին: Ըստ Ղլչեյանի, դատապարտյալը անօրինական պահանջ է ներկայացրել վարչակազմին, ինչը բնականաբար մերժվել է, դրանից հետո նա կարել է աչքերը: “Դա մեկ օր է տեւել, ՄԻՊ-ի ներկայացուցիչն էլ […]

Զոհերը վախենում են բողոքել/վիդեո/

Ամբողջ աշխարհում գրեթե ամեն օր տեղի են ունենում խոշտանգումներ տարբեր սեռի մարդկանց նկատմամբ: Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում հիմնականում խոշտանգումներ տեղի են ունենում ոստիկանությունում, քրեակատարողական հիմնակներում և բանակում: Ֆիզիկական բնույթի ուժի գործադրման ո՞ր դրսևորումն է համարվում խոշտանգում  և ինչ ձևով են բացահայտվում դրանք: Այս հարցերի պատասխանը ստանալու համար Henaran.am-ը  զրուցեց “Ընդդեմ իրավական կամայականությունների” […]

ՄԻՊ գրասենյակում բաց քննարկում՝ Փակ շուկայի խնդրով

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում հունիսի 28-ին տեղի ունեցած բաց քննարկումը Երեւանի Փակ շուկային էր վերաբերում: Ըստ ՄԻՊ-ի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանի քաղաքաշինության եւ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան գրությունների համաձայան, Փակ շուկայի տարածքում իրականացվող շինարարությունը ապօրինի է: Ըստ որոշման տրվել էր ստորգետնյա կառուցման իրավունք, ոչ թե արտաքին: “Ուստի քաղաքապետարանը վերջերս ապամոնտաժես սյուները, սակայն կարծես էլի շարունակվում է ապօրինի […]

Տկլոր աղջիկների փոխարեն՝ քյանդրբազ /վիդեո/

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի կայք-էջի, երկարամյա լարախաղաց Վլադիմիր Հակոբյանը դիմել է ՄԻՊ-ին եւ նշել, որ վերջին շրջանում  մշակութային միջոցառումներում նմանատիպ ելույթներ չեն ներառվում եւ նա չի կարողանում ներկայացնել իր ծրագրերը: Նա բազմիցս դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն՝ մշակութային միջոցառումներին մասնակցելու խնդրանքով, սակայն պատասխան չի ստացել:  Մշակույթի նախարարը Պաշտպանին հայտնել է, որ լարախաղացությունը հանրահռչակելու նպատակով` 2013-2015 թթ., […]

Մանկապիղծներին քիմիական կրտման կենթարկեն

Ղրղըզստանի խորհրդարանը վերջերս հայտնել է երկրի քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, որոնց համաձայն երկրի բոլոր մանկապիղծները քիմիական կրտման կենթարկվեն: Ըստ ստորագրված օրինագծի` անչափահասների նկատմամբ բռնություն գործածներին բանտից ազատվելուց 6 ամիս առաջ հատուկ ներարկում կանեն: Քիմիական կրտումը ազդում է տեստոստերոն հորմոնի արտադրության վրա, նվազեցնում է սեռական ցանկությունը, նրա ազդեցությունն զգացվում է մեկ ամսվա ընթացքում:  Պատգամավորների խոսքով` […]

Հայրիկյանը դատարանի պահվածքը տարօրինակ է համարում

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացավ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ` նշելով, որ իր անվտագության ապահովման համար է պետության այս նախաձեռնությունը: “Ինչպես հայտնի է` հիմնական պատվիրատուն հայտնաբերված չէ, միայն միջնորդ պատվիրատուն է հայտնի: Ասեմ, որ ինձ համար էլ հաճելի չէ մշտապես հսկվելը”,-նշեց ԱԻՄ առաջնորդը: Անդրադառնալով իր դեմ կատարված մահափորձին` նախագահի նախկին թեկնածուն ասաց. “Դատարանը […]

Խաչիկյանը շարունակում է սովորել /օրվա կադր/

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը դատավարությանը շարունակում է ընթերցել  “Basic English Grammar”-ը: Նրա փաստաբան Ժորա Վարոսյանն էլ քրեական գործի հատորներն է կարդում: Ի դեպ, Ժորա Վարոսյանը իր պաշտպանյալին փոխանցեց նաեւ օրվա մամուլը:

Հովիկ Աբրահամյանը ՎՊ-ի հաշվետվությունն ուղարկել է դատախազություն

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամվ Ազգային ժողովի աշխատակզմը երեկ ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել Վերահսկիչ պալատի 2012 թ-ի հաշվետվությունը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Հաշվետվությունը հանձնվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն: Հիշեցնենք, որ ՎՊ-ի նախագահը հաշվատվությունը ներկայացրեց Ազգային ժողով, և այն բուռն քննարկումների արդյունք դարձավ, քանի որ բացահայտվեցին […]

“Ով ա վճարելու …”. Խաչիկյանի գործով վկան դատարանից փող ուզեց /վիդեո/

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում շարունակվող   ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատավարությանը ներկայացած վկան ցուցմունքից հետո փող ուզեց: Վկա Էմմա Դաբաղյանը ասաց, որ ոչնչից տեղյակ չի. Թուղթ են ուղրակել՝ եկել է: Հարցնում էին հարեւանուհու Գոհարիկ Բաղդասարյանից, ով ապրում է Ռուսաստանում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի