19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կալանավորը կարել է աչքերը` ինչ է կատարվում . պաշտոնական արձագանք

Քրեաակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց մամուլում տպագրված այն տեղեկությունը, որ իբր “Սեւան” քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Վարդան Նազարյանը ծեծել է դատապարտյալ Հայկ Գալստյանին:

Ըստ Ղլչեյանի, դատապարտյալը անօրինական պահանջ է ներկայացրել վարչակազմին, ինչը բնականաբար մերժվել է, դրանից հետո նա կարել է աչքերը: “Դա մեկ օր է տեւել, ՄԻՊ-ի ներկայացուցիչն էլ եկավ հանդիպեց նրան: Դրանից հետո Հայկ Գալստյանը հասկացավ ու ներողություն խնդրեց”,-ասաց մամուլի պատասխանատուն:

Նշենք, որ Գալստյանը ութ անգամ դատապարտվել է, այս անգամ էլ խարդախության համար է կալանավայրում:

Մեր ունեցած տեղեկություններով, կալանավորը փորձում է “իր ձեւերով” ազդել մյուս դատապարտյալների վրա: Մասնավորապես նրանց ստիպում է դրսից գնել այս կամ այն իրը եւ բերել կալանավայր վաճառել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ