20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայրիկյանը դատարանի պահվածքը տարօրինակ է համարում

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացավ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ` նշելով, որ իր անվտագության ապահովման համար է պետության այս նախաձեռնությունը:

“Ինչպես հայտնի է` հիմնական պատվիրատուն հայտնաբերված չէ, միայն միջնորդ պատվիրատուն է հայտնի: Ասեմ, որ ինձ համար էլ հաճելի չէ մշտապես հսկվելը”,-նշեց ԱԻՄ առաջնորդը:

Անդրադառնալով իր դեմ կատարված մահափորձին` նախագահի նախկին թեկնածուն ասաց. “Դատարանը մի քիչ տարօրինակ է իրեն դրսևորում: Մարդը հարյուր հազար դոլար է ստացել առանց իմանալու, թե ումից է ստանում: Դատարանը չի խորանում դրդապատճառների մեջ: Մեղադրվողն ասում է` ուզում էի վախեցնել Հայրիկյանին: Նշեմ, որ մահափորձը ոչ թե իմ, այլ ձեր դեմ էր”:

Պ. Հայրիկյանի համոզմամբ մահափորձի պատվիարտուն ռուսական ԿԳԲ-ի գաղտնի ցանցն է. “Ես 64 տարի այս մոլորակի վրա ապրում եմ, 47 տարի ԿԳԲ-ն փորձում է ինձ վերացնել: Ռուսական իմպերիալիստական ուժերը շարունակում են իմ դեմ գործել: Ոմանք ասացին, որ գաղտնի ցանցը գոյություն չունի, դա տգիտություն է: Այն գործիչը, ով ասում է, որ այդ գաղտնի ցանցը գոյություն չունի, նշանակում է` քաղաքական գործընթացներին ծանոթ չէ:

ԱԻՄ առաջնորդը խոսեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեկ միլիարդ դոլարի զենք վաճառելու մասին: Ըստ նրա` կա երկու Ռուսաստան` դեմոկրատական և իմպերիալիստական, “իր խոսքը վերաբերում է իմպերիալիստական Ռուսաստանին:

-Ոչ մեկին չեմ առաջարկում ընկնել հիստերիայի մեջ ընդդեմ Ռուսաստամի, սակայն իմպերիալիստական Ռուսատանի դեմ հիստերիա բարձրացնելն էլ քիչ է,-համոզված է Հայրիկյանը: –Ռուսաստանը մեզ պատերազմով սպառնացող երկրին` Ադրբեջանին, տալիս է լրացուցիչ մեկ միլիարդ դոլարի զենք: Դա  Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հաշվով կազմում է  500 դոլարի զենք “:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ